ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանի անդրադարձը՝ կապված այսօրվա ընդհարումի հետ

Արդեն տեղեկացրել էինք, որ Այսօր՝ մայիսի ութի առավոտյան Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ խորհրդարանում եղավ տհաճ միջադեպ «Իմ Քայլ» կուսակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև ։ Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը Վերջինիս դիմել էր «հոպար»-ով։

Դա դուր չէր եկել Մարուքյանին, և նա ասաց որ այդպես էլ չդիմի։ Այնուհետև լսվեցին մի քանի տհաճ արտահայտություններ նրանց կողմից, որից հետո նրանց միչև սկսվեց ընդհարում։

Ազգային ժողովի բոլոր պատգամավորները անհապաղ սկսեցին բաժանել նրանց ընդհարումից, ինչից հետո Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց ընդմիջում։

Նա կանչեց Ազգային ժողովի անվտանգության աշխատողներին, որպեսզի հանդարտեցնեն ստեղծված իրավիճակը ։ Այս դեպքին անդրադառձավ նաև Ալեն Սիմոնյանը և իր կարծիքը հայտնեց այս դեպքի հետ կապված ։
Տեսանյութը դիտեք ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *