Ես նույնիսկ ամաչում եմ, որ ես ու դու ունենք մի ընդհանուր բան…Արթուր Միրզոյանի կոշտ գրառումը

Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Նստած խորհում եմ, թե ինչն է Էդմոն մարուքյանին դրդել, որ մտածի, թե իբր նրանք են լինելու երկրում հաջորդ իշխանությունը… Ասենք հիմա զբաղեցնելով ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի

սենյակը բավարա՞ր արգումենտ է այդպիսի եզրակացության համար։ Մարդը մտածում է, թե Նիկոլ Փաշինյանի ճանապարհով է գնում. զբաղեցրել է Նիկոլ Փաշինյանի սենյակը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նման ամենաակտիվ, ամենաշատը իշխանությանը քննադատվող պատգամավորն է ու

հետևաբար ընմդդիմադիր Փաշինյանի պես էլ կարժանանա վարչապետի պաշտոնին…. բայց հո՛պ, այ ստեղ կանգ ենք առնում ու համեմատականներ ենք տանում: Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, նա ուներ ազգի մեծամասնության օժանդակությունը: Դե հա, էդմոն, դու էլ ունես, Սակայն համեմատել այսօրվա քո աջակիցների քանակը ընդդիմադիր

Նիկոլ Փաշինյանի աջակիցների քանակի հետ՝ ամոթ է, ծիծաղելի և տեղին չէ: Նիկոլ Փաշինյանը գնում էր վերև, քանի որ ուզում էր Երկրում բան փոխել և միայն ու միայն հանրությունը իրեն էր տեսնում որպես երկրի ղեկավարի: Իսկ դու ձգտում ես հասնել իշխանության, Զուտ իշխանության հասնելու համար:

Դու ոչինչ չես ուզում փոխել հանրության համար, դու քո կյանքի որակն ես ընդամենը ուզում փոխել:Հայ ժողովրդի կյանքը փոխելու հնարավորություն դու ունեյիր, որը բաց թողեցիր, երբ թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին ոստիկանները կալանավորեցին, իսկ դու քուչի շան նման պոչդ հետևդ մտցրած վնգստալով հետ քաշվեցիր:

Ըստ քեզ, այժմ դու ուրի՞շ ես, ընդդիմադիրների ղեկավար ես քեզ հռչակել և դոշդ ցցած ամբիոնից վազում ես դեպի Սասուն Միքայելյանը, որ ՙՙ «հոպար» բառի աչոտ՚՚ ստանաս: Հլը մի պահ աչքերդ փակի և քեզ պատկերացրա երկրի վարչապետի պաշտոնում…

ահավոր է չէ՞… արի էլի համեմատականներ անենք, սակայն Առավել հարմար է նախկինների հետ: Քոչարյանին ժողովուրդը համարյա թե չէր ճանաչում ,երբ նա նախագահ դարձավ, իսկ սերժին ոչ այնքան լավ: սակայն կարճ ժամանակում նրանք սկսեցին ՙՙվայելել՚՚ միմիայն ժողովրդի ատելությունը, իսկ ահա քեզ արդեն իսկ ատում են: Չե՞ս գտնում, որ ծանր է լինելու քեզ համար վարչապետի պաշտոն զբաղեցնելը:

Ախր ունես ընտանիք, հարազատներ, ընկերներ ,բարեկամներ, նրանք ի՞նչ մեղք ունեն, որ ուզում ես այդ բոլորին արժանացնել ազգի անեծքներին և վատ խոսքերին: Ես ինձ կկախեյի, եթե դու իմ ախպերը լինեյիր կամ էլ ծնողը: Ես նույնիսկ ամաչում եմ, որ ես ու դու ունենք մի ընդհանուր բան՝ երկուսս էլ լոռեցի ենք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *