Արտակ Հարությունյանը, անդրադառնալով երեկ ՀՀ ԱԺ-ում կատարված ընդհարմանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Մի փոքր գործից ընդմիջվեցի՝ լսելու Էդմոն Մարուքյանի լայվը: Էսօրվա միջադեպի մասին մի քանի օրից, եթե դեռ արդիական լինի, համակողմանի կարծիքս կգրեմ (կարճ չեմ կարող ոչ սադրանքն արդարացնել, ոչ բռնությունը): Սակայն հիմա Մարուքյանի
խոսքից մի հատված, որտեղ բացատրում է, թե ինչի է հակադարձել Սասունին. «Թույլ չեմ տալու, որ էս ձևով մեզ հետ խոսան: Քանի որ էդ ձևով մեզ հետ խոսել նշանակում ա խոսել ութսուն հազար մարդու հետ էդ ձև: Ես էդպես եմ ընկալում»:
Լու՞րջ Էդմոն: Այ տղա, սաղ խմբակցությանդ ու քո տարբեր ժամանակներում խոսքի ձևերը մի կողմ թողնեմ, կարո՞ղ ա, որ մի քանի օր առաջ Ազգային ժողովոի փոխխոսնակին, ով ԱԺ մեծամասնության ներկայացուցիչն է,
երբ ասում էիր «անբարոյականի վաստակ», նկատի ունեիր ոչ միայն իրան, այլև էդ ուժին ձեն տված 884 հազար մարդկանց էլ: Կարո՞ղ ա էդ մե՛զ հետ ես տենց խոսում, այ տղա: Թե տենց չես ընկալը՞մ, ա՛յ տղա: