ՀՐԱՏԱՊ․ Րոպեներ առաջ ՊԱՀԱՆՋ դրվեց Սասուն Միքաելյանի համար

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Պահանջում եմ, որ Սասուն Միքայելյանը վայր չդնի իր մանդատը․ Պատասխանատվության ծանր բեռը․․․Այսօր Ազգային ժողովի խորհրդարանում կատարված ընդհարումը տհաճ մի զգացողություն առաջացրեց բոլորիս մոտ։

Տարիներ անընդմեջ պայքարել ենք բռնի ուժի ու ամենաթողության դեմ, սակայն հիմա ժողովրդի կողմից մանդատ ստացած պատգամավորների մասնակցությամբ ականատեսը եղանք տղայական «ռազբորկայի»։ Ցավոք, վերջին փուլում բռնի ուժի դրսևորմները մեր պետությունում կարծես թափ են հավաքում։

Վերլուծելով ստեղծված իրավիճակը, պարզապես պարտավոր ենք առանց գունավոր ակնոցների տեսնել կատարված ընդհարումների պատճառահետևանքային կապը ու կատարվածին տալ միանգամայն սթափ գնահատական։ Ապրիլի 29-ին Մաշտոցի պողոտայում կատարվեց ամենաստոր սադրանքը ազգային

ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հանդեպ։ Այս միջադեպից ընդամենը մեկ օր առաջ Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստի ընթացքում անձնական վիրավորանք էր հնչեցրել Սիմոնյանի հասցեին։ Նույն վիրավորանքն արդեն ավելի վատ տեսակով Սիմոնյանի հասցեին հնչեցրել էր Ադեկվադ խմբավորման համահիմնադիր Արթուր Դանիելյանը։

Ադեկվադ խմբավորման մասնակիցներից Կոստանտին Տեր-Նակալյանն էլ, ընդհարումից այնուհետև ուղիղ եթերում բառացի ասել էր, որ Արթուր Դանիելյանը պատասխանել է ազգային ժողովի փոխխոսնակի բարևին ու «կոչել այն խոսքերով, որին Ալեն Սիմոնյանն արժանեցել էր նախօրեին ազգային ժողովի նիստի ժամանակ»:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *