Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության տվյալների՝ երեկ՝ մայիսի ութին ունեինք 145 նոր դեպքեր, իսկ ընդհանուր վարակվածները՝ 3029-ն էին։ Փաստացի բուժումը շարունակում էին ստանալ 1758 քաղաքացի, իսկ ապաքինվել էին 1218 մարդ։ Հայաստանի հանրապետությունում անցկացվել է, ընդհանուր առմամբ 29 հազար 205 թեստավորում.
Կորոնավիրուսի արդյունքում Հայաստանի հանրապետությունում կյանքից հեռացել էիպ 43 քաղաքացի, իսկ այլ պատճառներով 10-ը.
Ուզոմ ենք կրկին անգամ հիշեցնել, որ կորոնավիրուսային վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Հնարավորինս քիչ դուրս եկեք դուրս, պահպանեք հիգիենայի կանոնները, հաճախատի լվացվեք և ախտահանեք բնակարանը։ Կեղտոտ ձեռքերով մի դիպչեք երեսին, աչքերին.
Քիչ առաջ էլ հրապարակվեցին այսօրվա՝ մայիսի 9-ի Կորոնավիրուսյան համաճարակի նոր տվյալները։
Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ ունենք 146 նոր վարակակիր, իսկ ընդհանուր 3175 կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ։ Ապաքինվել են 1267 քաղաքացի, փաստացի բուժում են ստանում 1853-ը. Ընդհանուր առմամբ կատարվել է 30 հազար 397 թեստավորում։ Կորոնավիրուսային վարակից կյանքից հեռացել են 44 քաղաքացի, իսկ այլ պատճառներով՝ 12-ը։