ՇՏԱՊ․ Քոչարյանը փորձում է իշխանափոխություն անել․ Բայց չի ստացվի

Կա արդյոք Հայաստանի կառավարող նախկին համակարգի միավորում նոր իշխանության դեմ: Այդ հարցադրումը հնչում է հաճախակի, հատկապես երբ ներքին կյանքը թեւակոխում է զարգացումների բուռն շրջան, ինչպես ներկայում:

Տեղեկատվա-քարոզչական տիրույթում կամա թե ակամա միավորումն առկա է: Բայց միավորման վերաբերյալ խոսակցությունը թերեւս պետք է ենթադրի քաղաքական ծրագրավորման հեռանկար: Իսկ այդտեղ առկա է մի քանի էական հանգամանք:

Օրինակ, ինչպե՞ս է բաժանվում ապագա իշխանությունը, երբ որեւէ ժամկետային հեռանկարում դիտարկում ենք իշխանափոխության տարբերակ:

Մինչդեռ, դա չափազանց լուրջ խնդիր է, Հայաստանի նորագույն պատմության մի քանի առանցքային շրջափուլերով «թրծված», առավել եւս այն խմբերի ու սուբյեկտների համար, որոնք կազմել են նախկին կառավարող համակարգը: Ի վերջո նրանք սեփական մաշկի վրա են զգացել իշխանության խնդրի նրբությունը:

Իսկ այդ նրբությունը զգացած ուժերի համար քաղաքական ծրագրավորման հարցում այդ հանգամանքը դառնում է չափազանց կարեւոր բան, լրջության համար: Ահա այդ հանգամանքն իսկ հերիք է, որ բացառվի նախկին համակարգի քաղաքական հեռանկարային միավորումը:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *