Ես էլ մի քանի բան ասեմ լուսավորի կլասիկ քաղաքական <<լրբերից>>. Է. Մխիթարյան

Էդգար Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Մի քանի բան էլ ես ասեմ լուսավորի կլասիկ քաղաքական <<լրբերից>>։ Նախ սկսեմ այնտեղից, որ 2018թ․ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իմ քվեն տվել եմ <<Լուսավոր Հայաստան>> կուսակցությանը։ Հանուն անկեղծության պետք է նշեմ, որ պատրաստվում էի իմ ձայնը տալ <<Քաղաքացիական Պայմանագիր>> կուսակցությանը։ Սակայն ի վերջո քվեարկեցի ԼՀԿ-ի օգտին ոչ այն պատճառով, որ իրենց էի տեսնում իշխանություն, այլ այն պատճառով, որ մտածում էի՝ իրենց միջոցով հնարավոր կլինի ձևավորել կիրթ, գիտակից ընդդիմություն, քանզի իմ համար <<Քաղաքացիական Պայմանագրի>> հաղթանակը կասկած չէր հարուցում։

կարծում էի, որ Մարուքյանը իր կրթված երիտասարդներով կարող է նոր խորհրդարանում նոր որակ ստեղծել ու Հայաստանը տանել առաջ իշխող ուժի հետ համագործակցելով և տեղին ու առողջ քննադատելով։ Բնավ նկատի չունեմ, որ ԼՀԿ-ն պիտի ստանձներ կցորդի դեր։ Մարուքյանը այսօր պարծենում է, որ ութսուն հազար ընտրող ունի։ Սակայն Մարուքյանը միանգամայն չի գիտակցում, որ իրեն ձայն տված 80,000 ընտրողներից առնվազն 30,000 – 35,000

<<Քաղաքացիական Պայմանագրին>> հակված ընտրազանգվածն էր, բայց ձայն են տվել ԼՀԿ-ին այն տրամաբանությամբ, որով ես եմ առաջնորդվել՝ իմ քվեն տալով ԼՀԿ-ին։ Բայց , անցնելով խորհրդարան, Լուսավոր Հայաստանը ամիս առ ամիս, օրիանգիծ առ օրինագիծ հասավ այն կետին, որտեղ հիմա է։ Մարուքյանին պիտի ասեմ, որ ես և շատ հազարավորներ ափսոսում են այն ընտրաթերթիկը, որի վրա ի օգուտ իրենց են նշում արել։

Շատերը Մայիսի ութին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը որակեցին խայտառակություն։ Համամիտ եմ, նման բան չպետք է տեղի ունենար։ Սակայն, նման բաներ եղել են նաև ուրիշ երկրների խորհրդարանններում, նույնիսկ այսօրվա զարգացած երկներում։ Հետևաբար պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ ու ինքներս մեզ նայենք որպես չուկչա։ Բայց այդ ամենից դասեր պետք է քաղեն և՛ իշխող ուժը, և՛ ընդդիամդիրի կեղծ դիմակի տակ հանդես եկող <<հալածյալ լրբերը>>։

Ես առավել քան վստահ եմ, որ վերջին իրադարձությունները սադրանքի արդյունք են, որին գնում է քոլի տակի հազար դրամանոց կլասիկ լիրբը։ Նախ նա սեռական բնույթի հայհոյանք տվեց մեկ այլ պատգամավորի ու լայաղ չարեց ներողություն խնդրել պատգամավորներից, իր ասած իրեն ձայն տված 80․000 ընտրողներից և չընտրողներից և առհասարակ հանրությունից իր պոռնկաբարո պահվածքի համար։

Հետո տեղի ունեցավ հայտնի միջադեպը, երբ ենթագիտակցորեն ընդունեց <<ֆաս>> հրամանը և հարձակվեց Սասուն Միքայելյանի վրա։ Վանաձորյան քոլի տակի կլասիկ լրբի <<ֆաս>> հրամանի ընդունումն ու նետվելը դեպի Սասուն Միքայելյանը ինձ հիշեցրեց մի իրավիճակ, որին բոլորս ենք ականատես եղել։ Ուրեմն Կլասիկ Լիրբը, փողոցային տուզիկ շան պես ճվճվալով, նետվեց դեպի առաքինի գամփռը (1000 ներողություն եմ խնդրում Սասուն Միքայելյանից)՝ լավ գիտակցելով, որ գամփռի մի շարժումից պոչը մտցնելու է քամակն ու վնգստա։ Այդպես էլ եղավ, սկսեց վնգստոցը, թե իրեն հետևից խփել են։ Մարուքյան, տղայական կռվի ժամանակ, ով ոնց հասցնում, խփում է, չեն ասում, ապո ջան, ֆռռա որ դեմից խփեմ։ Երևի շփոթել ես այն մտքի հետ, որ ընկածին չեն խփում։

Վանաձորյան քոլի տակի 1000 դրամանոց կաթնասուն, ընդունի, որ դու քո պահվածքով գնացել ես դեպի այն իրողությունը, որ այսօր կա։ Հիմա էլ նույն սադրիչ ճանապարհը ընտրել է վանաձորյան քոլի տակի լրբի կրտսեր կաթնասունը՝ Խաժակյանը։ Երեկ այսպիսի գրառում էր արել․ <<Ընկերներս հարցնում են, թե ինչո՞ւ ԼՀԿ պատգամավորները ծաղիկ չեն խոնարհել Անմար կրակի մոտ: Պատասխանը շատ պարզ է, քանի որ #ԳյադաներիԺամանակներում հուշահամալիրը շրջափակված է ոստիկաններով և թույլատրված է միայն իշխանական պաշտոնյաների մուտքը>>։ Այս թեմայով են ասել, такая маленькая, а уже Наташа. Խաժակյան, որպես հիշեցում ասեմ, որ հուշահամալիր այցելել են նաև Հանրապետության նախագահն ու բարձրաստիճան հոգևորականներ, որոնք իշխանական թև չեն։

Հետևաբար, ոչ միայն մանիպուլացնում ես, այլ նաև աչքի ընկնում սադրիչ մտքերով, որպեսզի արժանանաս անմիջական ղեկավարիդ ճակատագրին․ մի ապտակ ու տուզիկ շան վնգտոց։ Նույնիսկ Ռուսաստանը հրաժարվեց մասսայական միջոցառումներից։ Եթե այդքան շատ էիք ցանկանում այցելել հուշահամալիր, կարող էիք դա անել արարողակարգային միջոցառումներից հետո, կամ նույնիսկ այսօր։ Կա՞ մեկը, որ գնացել է այսօր։ Ավելի հեռու հարց տամ։ Կա՞ այն լրբաբարո հայրենասերներից մեկը, որ այցելել է Ծիծեռնակաբերդ ապրիլի 25-ին, կամ 26-ին։ Թե ապրիլի 24-ի շոուն էր ու վերջ։

Վերլուծելով ԼՀԿ-ի՝ հատկապես Մարուքյանի կարիերան, կարելի է ուրվագծել նրա անցած հետևյալ ճանապարհը ԱԺ 6-րդ գումարումից մինչ այսօր։ 1, Քաղաքական տամպոն ԱԺ 6-րդ գումարման ԵԼՔ խմբակցությունում։ 2, Տուզիկ շան պես պոչը մտցրեց հետևը և ԵԼՔ խմբակցության իր ընկերներին թողեց միայնակ 2018թ․ գարնանը՝ նախընտրելով 3-րդ ճանապարհը, որ դեռ փնտրում է։ 3, Քաղաքական տամպոնի կեցվածքով խցկվեց ԱԺ, սական մի քանի օրենք պայթեցրին էլիտար պոռնիկի դիմակով կաթնասունին՝ բացահայտելով վանաձորյան քոլի տակի լրբի վենետիկյան համեմունքը։

Հուսամ, որ վանաձորյան քոլի տակի կերպարը գիտակցում է, որ իր կարիերան նահանջ է ապրում։ Ինչքան էլ որ ջանացին նրան դարձնել վենետիկյան էլիտար քաղ․ պոռնիկ, միևնույնն է, նա մնաց սովորական վանաձորյան քոլի տակի կերպար։ Հ․Գ․ 1
Կլասիկ պատգամավորին 2 անգամ պատահական հանդիպել եմ Կարֆուր սուպերմարկետում։ Եթե նրան պատահաբար հանդիպեմ 3-րդ անգամ, կթքեմ վրան այն բանի համար, որ մեր մայրերն ու քույրերը լսեցին նրա հայհոյանքները ԱԺ-ում, այն բանի համար, որ ներողություն չխնդրեց իր պահվածքի համար, այն բանի համար, որ դեռ շարունակում է սադրիչ քայլերը։

Հ․Գ․ 2
Մարուքյան, ավելի ճիշտ քոլի տակ իսան, ասում ես, որ, «Մեզ հետ էսպես խոսելը նշանակում է էդպես խոսել մեզ ընտրած 80 000 քաղաքացիների հետ»։ Փաստորեն, դա նշանակում է, որ երբ սեռական բնույթի հայհոյանք ես տվել <<Իմ Քայլը>> խմբակցության պատգամավորին, դա տվել ես նաև այն 800 000 քաղաքացիներին, որ ընտրել են «Իմ քայլը»։ Պատկերացնում ես այս 800 000 քաղաքացիների 1 տոկոսը քեզանից քո հայհոյանքի պատասխանը ուզի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *