ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի և Վանո Սիրադեղյանի Խոսակցությունը. հույժ Գաղտնի

Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 13-ին: Նա Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է ՀՀ պետական տարբեր առանցքային պաշտոններ, Վազգեն Սարգսյանի հետ համատեղ հանդիսացել է

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ռազմաքաղաքական հենարաններից։ Վանո Սիրադեղյանը ծնունդով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կոթի, նախկին ՀԽՍՀ Շավարշավան գյուղից է։
25, մարտ 2006թ.

Պարոն Սիրադեղյան, որտե՞ղ եք դուք հիմա մշտապես ապրում, ու ինչքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ այս ժամանակ միշտ գտնվել եք Հայաստանում:
«Ասում ես՝ այս ամբողջ ժամանակ Հայաստանո՞ւմ եմ եղել: Ասել կուզի` սարերում: Ի դեպ, կոթիգյուղացի ղաչաղներ Վանիչկեն ու Համբոն, որ Սարատիկյան էին և մեր ազգից,

իրոք տարիներ են անցկացրել Իջեւանի ու Նոյեմբերյանի սարերում` 20-30-ական թվականներին: Համբոյին չեկիստները վաղուց են խփել, իսկ Վանիչկեն 10 տարուց ավելի մնացել է անորսալի` այն բանի պատճառով, որ ձմեռները անց է կացրել Միջին Ասիայում:

Դա այն ժամանակները: Իսկ այժմ, երբ հեռուստացույցի օգնությամբ յուրաքանչյուր շուն ինձ դեմքով և ձայնով գիտի, դա լինո՞ղ բան էր»։
Իսկ ինչո՞վ եք զբաղված եղել այս ժամանակ: Մարդկանց որոշ մասը մտածում է, որ վեպ եք գրում, ոմանք կարծում են, որ օտար լեզուներ եք ուսումնասիրում, Իսկ ոմանք էլ մտածում են, թե հուշեր եք գրում: Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *