Եթե չհելնես ու աղերսաբար ներողություն չխնդրես իմ ծնողից, լավ բան չի սպասի քեզ․ Սասուն Միքայելյանի կոշտ անդրադարձը Մարուքյանի եղբորը (Տեսանյութ)

«Այսօր իմ համար սուրբ է Ու Էդմոնի մայրը, ու Ալենի մայրը, այստեղ նստածներիդ բոլորի մայրը, ես զինվոր եմ եղել: Եվ Էդմոնի եղբայրը, չգիտեմ ինպետ է մտածում… Այն, ինչ անվանում է Էդմոնն էս խորհրդարանից Ալենին՝ առանց ամոթի զգացողության, նույնն բանը Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով:

Երիտասարդ, քո մայրն իմ համար սուրբ է, բայց քո խոսքերի համար եթե դու ներողություն չխնդրեցիր, իմ անցած ճանապարհը, բոլորդ էլ ինձ գիտեք, թե ով եմ իմ խոսքով և գործով, լավ բան չի լինի քեզ: Ես որպես մեծ՝ խոհուրդ եմ տալիս քեզ՝ ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից:

Ինչի համար եմ սա ասում ժողովուրդ, քանի որ հրապարակային այդ տղեն իմ մոր մասին բան է գրել: Իրա ամենալավ տարբերակը կլինի ներողություն խնդրելը: Եվ թող հասկանա, թե ինչ կառույց եմ տնօրինում, որ այդ կառույցի տղերքը փրկել են հազարավոր

մայրերի և քույրերի Ղարաբաղում»,- Ազգային ժողովի ամբիոնից ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա շեշտեց, որ խորհրդարանում եղած ընդհարման մասին չէր խոսում, քանզի մտածում է՝ կուսակցություն ունեն, կուսակցությունը ինչ որոշի, այն էլ կանեն:

«Սակայն ես կոչ եմ անում իմ ընկերներին, իմ որդիներին, էս քանի օրը զանգում են՝ սա անենք, նա անենք, զերծ մնան այդպիսի բաներից; Դուք վիրավորում եք ինձ, ես իմ մոր պատվին կարամ կանգնեմ: Իրենք ուզում են քաոս սարքեն հանրապետության

մեջ՝ որոշ ուժերի դրդմամբ, խնդրում եմ, դուք չգնաք դրան: Ես կարող եմ իմ մոր պատվի համար կանգնեմ: Ես կխնդրեի, որ Էդմոնի ընտանիքը հասկանար՝ մայրն ինչ սրբություն է: Ձեր մայրը իմ համար սուրբ է, սակայն Էդ երեխեն պիտի հասկանա, թե ինչ է արել և պատասխան տա: Էլի եմ ասում՝ լամենալավ տարբերակը ներողություն խնդրելն է: Իրենք պիտի հասկանան և երկու եղբայրով ներողություն խնդրեն թե Ալենից, Թե

ինձնից»,- ավելացրեց նա: Սասուն Միքայելյանը նշեց, որ գիտի՝ Էդմոն Մարուքյանն ինչ շոումեն է,
վաղը կասի. «ինձ մասնատեցին, կերան»: «Այն,
ինչ կատարվել է այս դահլիճում, իր մեղքով է եղել, եթե այդքան տղա է ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող այս կուսակցությունները իրենց գործը շարունակեն: Եթե տղա է Այդքան, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»,- շեշտեց Սասուն Միքայելյանը:
Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *