«Հայրենասեր» տուպոյներ, չկասկածեք, կստիպենք ենթարկվել․․․ Լիզա Ճաղարյանի դիպուկ գրառումը

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայրենասեր» տուպոյներ, անցած դարասկզբին «Նեմեսիսի» տղերքն ի կատար են ածել թուրքական դատարանի որոշումը, ըստ որի՝ Թալեաթից սկսած, Ջեմալով պրծած, այդ որոշմամբ պետք է գնդակահարվեին։

Սա՝ մեկ։ 2-րդ. այժմ մենք ապրում ենք քսանմեկերորդ դարում, եւ ինչը որ բնական էր, օրինակ, հինգերորդ դարում, ասենք թե՝ որ թագավորները պետք է լավ որսորդ լինեին, նոՂՂՂկալի է այժմ։ Եվ եթե որեւէ մեկն իրեն փադիշահի տեղ դրած Ռոբիկի նման գնա առյուծ սպանի ու հեծնի անկենդան մարմինը, բացի զզվանքից ու ատելությունից,

այլ զգացում չի կարող առաջացնել մարդկանց սրտում։ Կրկնում եմ՝ մարդկա՛նց, ամենեւին նկատի չունեմ երկոտանի անհայտ ծագման կենդանիներին։ 3-րդ. ինչ որ արել են Նեմեսիսի տղաները եւ այդ շրջանում հերոսացվել, հիմա նույնն անելու դեպքում դատապարտվում են եւ դատապարտվելու են, եւ շատ էլ ճիշտ են անելու, որ դատապարտելու են։

Քանի որ մարդկությունը այժմ առավելապես ապրում է կամ փորձում է ապրել օրենքի գերակայության հովանու տակ, ոչ թե բեղերը սրած մաուզերիստների։ Քսանմեկերորդ դարի բոլոր քաղաքակրթական վայելքներից չեք հրաժարվում, չէ՞։ Հասարակությունից գողանում եք ու ջակուզիներում լխկած՝ ձեր փռչոտ մարմիններն եք ցուցադրում, չէ՞։ Դե ուրեմն նաեւ ենթարկվեք քաղաքակիրթ աշխարհի պահանջներին, «հայրենասեր» մարդակերներ։ Չենթարկվեք, կգա էն օրը, որ կստիպենք ենթարկվել։ Չկասկածեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *