Նվեր Մնացականյանի ջախջախիչ մեկ րոպեն․ Շախ և մատ բոլոր չարախոսներին ու Փաշինյանի դեմ դուրս եկածներին

Նվեր Մնացականյանի ջախջախիչ մեկ րոպեն․ Շախ և մատ բոլոր չարախոսներին ու Փաշինյանի դեմ դուրս եկածներին

Բարև Ձեզ։ Երևի նկատել եք, Հայաստանի վարչապետի և նրա ընտանիքի դեմ դուրս ելած քարոզիչները ինչպես են օգտվում հենց Փաշինյանի հայտնաբերած միջոցից՝ ցանցային լայֆից։

Այդ լայֆերը ծաղրելուց առաջ, կարելի էր, ամեն դեպքում մի կես բերան շնորհակալ լինել, որ այդպիսի գերազատ քաղաքական գործիք է նվիրել իրենց Հայաստանի իշխանության նոր ղեկավարը իրեն քննադատելու համար։

Ոչ հատուկ կուսակցական հանդերձանք է պետք, ոչ ասածի համար պատասխանատվության զգացում։ Բնակարանի քո տաքուկ անկյունից միանում ես ու մի թունդ պախարակում քո տեղը զբաղեցրածին էլ, նրան ընտրողին էլ։

Անեծքի նմանվող այդ քարոզին բարդ չէ ընտելանալը, մանավանդ երբ գիտես, թե անիծողին կորցրած կերակրատաշտի ինչ կարոտ է տանջում։ Նողկալի է, երբ նորերին անիծում են մերժվածի սխալները կրկնելու համար, և որպես թիրախ ընտրում, ասենք վարչապետի՝ կնոջ հետ ուղղաթիռով Արցախ մեկնելը․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *