Նարեկ Սամսոնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ «Արմեն Սարգսյանի որդին վերջերս ամուսնացել է իր սիրելի ամուսնու` Ֆարիսի հետ: Ասում են, որ գեյ զույգի ամուսնությանը մասնակցել են բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, նույնիսկ Մեծ Բրիտանիայի Արքայազնը։
Արմեն սարգսյանն այդպիսով դարձել է այն եզակի հայ տղամարդկանցից մեկը, որն ունենալով երկու արու զավակ միաժամանակ դարձել է հա՛մ իր հարսի սկեսրայրը, հա՛մ էլ մյուս որդու ամուսնու աները:
Շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին նման բացառիկ ձեռքբերման համար և մեծ սեր ու երջանկություն եմ մաղթում նորապսակներին` Ֆարիսին և Հայկին: Հ.Գ. Այ հիմա մտածեք, թե ինչպիսին չպետք է այլևս երբեք լինի ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող մարդը:»:
ArmDaily.am-ը մեկնաբանության համար դիմեց Հայկ Սարգսյանին, ով մեզ ասաց. «Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության ու դրա հեղինակների նեղմտության և փոքրոգության աստիճանից:
Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես և վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները և նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները: Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»: