Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Իմ ու Էջմիածնի քաղաքապետարանի դեմ սկսված էժանագին արշավի օղակներում այսօր՝ մայիսի 12-ին հրապարկվել է մի տեսահոլովակ, որն, իբր, վկայում է այն մասին, որ
մեր ընտանիքը գողանում է էլեկտրաէներգիա Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքից: Այս մեղադրանքը և դա «հիմնավորող ապացույցն», անշուշտ, ծիծաղելի են, բայց հարկ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
1.Հայաստանի հանրապետության ոստիկանության Վաղարշապատի բաժինն միանգամից արձագանքել է տեսանյութին ու այցելել «դեպքի վայր». այնտեղ որևիցէ լար չեն գտնվել,
2.Ընդհանրապես, դժվար է փաստել, որ տեսանյութի մեջ մեր տունն է. Այդտեղ միայն երևում են ծառեր, ինչ-որ տան տանիք, ինչ-որ բարձրահարկ տուն, որը վստահաբար մերը չէ ու վերջ: Նույնիսկ եթե ենթադրենք, որ տեսանյութի մեջ մեր տունն է, հստակ չէ, թե խնդրահարույց
լարն ուր է գնում, ինչ նպատակի է ծառայում Ու որն է դրա վերջնակետը: 3.Առավել դժվար է փաստել, որ ցուցադրվող հաջորդ տարածքը Վաղարշապատ քաղաքի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի տարածքն է. երևում են ընդամենը ինչ-որ թփեր, ու որևէ իդենտիֆիկացնող առարկա բացակայում է,
4.Սենսացիա առաջացրած լարի հաջորդ մասը, ինչպես երևում է տեսանյութի մեջ, ընկած է գետնին, մինչդեռ դրանով հոսանք տեղափոխելու պարագայում այն կանցներ օդի միջոցով,
5.Այսպիսով, եթե անգամ ենթադրենք, որ իրոք տեսանյութի մեջ երևում է մեր տունը կամ Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը, այն մարդը, որն անարգել մուտք էր գործել այդ տիրույթ, կարող էր այդ լարը բերած լինել իր հետ՝ այս անհեթեթ սցենարը սարքելու համար.
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։