«Բա եկեք Սասուն, Ձեզ ենք սպասըմ, եկեք վիզս կտրեք…». Մարուքյանը ուշ գիշերով LIVE է մտել Արցախից

«Պարոն Միքայելյան, ազգային ժողովի ամբիոնից վախեցրել եք, որ Դուք մի կառույցի ղեկավար եք, որը կարող է վրեժխնդիր լինել իմ եղբոր հանդեպ։ Ինչ-որ եղբայրս Ձեր մոր… էլի Դուք էլ եք սրբություն մեջ բերել։ Սասուն ջան,

պարոն Միքայելյան ջան, իմ ախպերը Ձեր սրբությանը, Ձեր մորը չի կպել։ Իմ ախպերը, այո, վատ բաներ է ասել այն մարդուն, ով իմ վիզը կմասնատի։ Եթե Դուք իմ վիզը մասնատողն եք, ուրեմն Ձեզ է վերաբերվում, սակայն եթե Դուք իմ վիզը մասնատողը չեք, ինչո՞ւ եք Ձեզ վրա վերցրել դա։ Ես միշտ մտածել եմ,

որ իմ վիզը կարող են մասնատել թուրքերը՝ քնած ժամանակ, պայքարի ընթացքում։ Պատրաստ եմ նման ձեւ Ձեր սրբությունների թե՛ աջը համբուրել, թե՛ գերեզմանին ծաղիկներ դնել։ Առաջ մի մղեք Ձեր սրբություններին։ Դուք ինքներդ ձեզ ձեզնով պաշտպանեք, մի վախեցրեք ԵԿՄ-ով։ Այն օրը, որ դուք ինձ խփել եք, հազարավոր

իմ հետեւորդները ինձ զանգահարել են, եկել եմ նաեւ Բաղրամյան 19, Դեմիրճյան փողոց, որ վրեժխնդիր լինեն։ Ես թույլ չեմ տվել, քանի որ մենք այդ մշակույթի մարդիկ չենք։ Եկել եք ԱԺ ամբիոն, ցանկանում եք շահարկել իմ եղբոր հայտարարությունը։ Հայաստանի

հանրապետությունում կա՞ որեւէ եղբայր, որը պատրաստ է հանդուրժել իր հարազատ եղբոր վիզը մասնատելը։ Մարդ կա՞, որ իմ վիզը կարա մասնատի, մի քանի օր անցել է, մասմատող էիք, գայիք, մասնատեիք։ Եղբայրս իր հայտարարությունը արել է, բան ունե՞ք անելու

իր հանդեպ, արեք՝ էդքան դուխ ունեք։ Անգիր գիտեք՝ ում հետ գործ ունեք, գիտեք, որ մի հատ խփեք, 67 հատ ստանալու եք, ի՞նչ եք ամբիոնից խոսում, մեծ մարդ եք։ Անօրինական գույք եք շահարկում, մի հատ Հրազդան քաղաքում Ձեր անօրինական գույքը

գնացեք, հայտարարագրեք, հիմքերը ներկայացրեք իրավապահ մարմիններին, հիմնավորեք, թե 2003 թ.-ին ընտրությունների ընթացքում ինչ եք արել, նոր կզրուցենք։ Խաչատուր Սուքիասյանի գույքն էլ պետք է անօրինական գույքի հետ կապված ստուգվի ծայրից ծայր»․ այս վերաբերյալ այսօր՝ մայիսի 11–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *