Ինչո՞վ է տարբերվում Էդմոն Մարուքյանը «Ադեկվատներ» -ի Արթուր Դանիելյանից․․․ Գայա Արզումանյանի հերթական դիպուկ գրառումը

Ինչո՞վ է տարբերվում Էդմոն Մարուքյանը «Ադեկվատներ» -ի Արթուր Դանիելյանից, թերեւս միայն մորուքով. Գայա Արզումանյան

Վերջին ժամանակաշրջանում ակնհայտ է, որ ակտիվացել են որոշ խուլիգանական եւ սադրիչ գործողություններով աչքի ընկնող խմբակներ։ Իսկ ո՞րն է նրանց նպատակը, երբ նրանք փողոցով անցնելուց հարվածում են պատգամավորի ուսին, ո՞րն է նպատակը երբ փողոցում մայր են հայհոյում Ազգային ժողովի փոխխոսնակին,

ո՞րն է նպատակը, երբ փողոցում հեծանիվով ընթանում են դեպի պատգամավորը, պատճառը 2-ն է՝ ստեղծել ֆոն, որ երկրում անկառավարելի քաոս է տիրում եւ որ ավելի կարեւոր է սադրել եւ հրահրել մարդկանց, որ նրանք իրենց լկտիությանը պատասխանեն ուժով, որը կկարողանան ներկայացնել որպես իշխանության կողմից բռնության գործադրում։

Փողոցում այս ամենը արդեն իսկ հասկանալի էր, սակայն որ նույն սադրիչ գործողությունների կտեղափոխվեն Ազգային ժողով, դա դժվար էր պատկերացնել։ Բայց արի ու տես , որ ինչպես Արթուր Դանիելյանը հայհոյեց Ալեն Սիմոնյանին եւ քթին հարված ստացավ, այնպես էլ Մարուքյանը հայհոյեց Ալենին, միայն թե այս անգամ ապտակ ստացավ Սասուն Միքաելյանից,

իսկ հետո չնայած, որ հենց ինքը Սասուն Միքայելյանին հարվածեց ոտքով երբ նրան հեռացնում էին եւ արդեն մեջքով էր դեպի իրեն, սկսեց բղավել թե իրեն մեջքից հարվածում են,

իսկ ի՞նչ եղավ հետո, եղավ այն, որ նա երեկ ուղիղ եթերով սկսեց նորից սադրել Սասուն Միքայելյանին, իսկ այսօր կեսօրին եղբայրը դիմեց դատախազություն հաղորդում նեիկայացնելով Սասուն
Միքայելյանի դեմ։

Թե՜ փողոցի խուլիգանական խմբի արարքը թե՜ Ազգային ժողովի պատգամավորի արարքը կարող ենք բնորոշել, որպես կազմակերպված ու ծրագրված կլյաուզա, սադրանք կամ կներեք բառի համար ՇԱՌ ։ Հ.Գ. Պարոն Մարուքյան մեկնաբանությունները ջնջելով իրականությունը չեք ջնջի, այն պարզ է բոլորին։ Ինչպես կասեր դասականը՝ ՍԹԱՓՎԵՔ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *