ՏԵԱԱՆՅՈՒԹ. Հաջորդ անգամ չփորձեք ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա. Արման Թաթոյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

Պարոն Վաղարշակ Հակոբյան, չփորձեք հաջորդ անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, հաջորդ անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս մասին, մայիսի երկուսին, ազգային ժողովում

իր ելույթում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին: «Եվ հաջորդ անգամ չփորձեք վախեցնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական

պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ասեմ ավելին, դուք անգամ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես ձեզ հետ քննարկելու ոչ մի թեմա չունեմ»,-ասաց նա: Նիստը վարող ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց.

«Ես առաջարկում եմ պատգամավորների հանդեպ խոսելիս այլ կերպ խոսել»: Ավելի վաղ Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում նշել էր, որ ՄԻՊ-ի գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում. «Հայաստանում իշխող հոգեբանական բռնի ուժի մթնոլորտի

նկատմամբ ձեր վերաբերմունքը զրոյական է. «Ուզում եմ՝ դուք հստակ ընկալեք, որ դուք աշխատել եք մինչ հեղափոխությունը ու հեղափոխությունից այնուհետև, սակայն այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի ժամանակ աշխատել եք: Ինչպե՞ս է լինում, որ դուք կայծակնային արագությամբ

արտահայտում եք ձեր վերաբերմունքը ԱԺ խորհրդարանի ամբիոնից մեր գործընկերոջ հնչեցրած տեքստի հանդեպ, սակայն խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Սա քաղաքական գնահատականի է հստակ արժանանալու: Ըստ այդմ, ես որպես Ազգային ժողովի պատգամավոր

շատ դեպքերում ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, սակայն ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար: Որպես անձ, ով սահմանադրությամբ օժտված է Մարդու իրավունքների պաշտպան գործուղել տվյալ հիմնարկ, ուզում եմ տեղյակ պահել, որ ավելի խորքային եմ հետեւելու ձեր աշխատանքներին ու փորձելու եմ օգնություն ցուցաբերել ձեզ»,-հայտնել էր «Իմ քայլի» պատգամավորը:
Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *