Այ միամիտ, գիտես` էժան հնարքներով կարենալու ես ժողովրդի հիշողությունը ջնջե՞լ. էս ի՜նչ լավ ասեց Հայկ Ստեփանյանը

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝

Էդ որ ասում էր խոսելու է, ուրիշի մոտ բամբասելու մասի՞ն էր… Ես չգիտեմ ի՞նչպես անվանել նրան, ով չի խոսում սեփական երկրի (չնայած կասկածում եմ) ժողովրդի հետ, փոխարենը բամբասում է ուրիշ երկրների ամբիոններից։ Ես չեմ ընդունում այնպիսի հայրենասիրություն, որը թույլ է տալիս թշնամու բերանը լեզու դնել։ Ես չեմ ընդունում այնպիսի նախագահի, ով չունի կամք ու ուժ, խոստովանելու սեփական ձախողումները, իսկ փոխարենը ստեր է նվիրում, սեփական անձը արդարացնելու նպատակով։

Ա՛յ միամիտ, գիտես թե էժան հնարքներով կարողանալու ես ժողովրդի հիշողությունը ջնջե՞լ։ Թե էլի «Տոնի Մոնտանայի» տեղն ես քեզ դրել, էլի քաշել ու կտրվել ես աշխարհից… Իսկ այդքանը ասելու հետ մեկտեղ, ինչու՞ չպատմեցիր այն ամբողջ ապօրինությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել քո թույլտվությամբ, քո ընտանիքի, քո ցեղի համար։

Ինչու՞ չպատմեցիր, որ եղբայրդ միլիոններ է գողացել Սփյուռքի բարեգործության փողերից՝ թողնելով կոպեկներ Հյուսիս֊Հարավի համար։ Ինչու՞ չասացիր, որ մյուս եղբայրդ ամեն տեղ փայ էր մտած։ Ինչու՞ չասացիր, որ եղբորդ որդիներից մեկը նարկոբարոն է, իսկ մյուսը մարդկանց վրա կրակում էր։ Ինչու՞ չես պատմում, որ սուտ խոստումներ էիր տալիս և առանց ամաչելու հակառակն անում, ինչպե՞ս խոստացար չառաջադրվել Վարչապետ ու անամոթաբար արեցիր հակառակը։

Ինչի՞ չես խոստովանում, որ մարդկանց կյանքեր ես խորտակել, բիզնեսներ խլել։ Ասեիր, ասեի՛ր, որ ապրիլյան պատերազմը ծախել էիր։ Ասեիր, որ հողերը ռազմավարական ու մարտավարական առումով նշանակություն չունեին քեզ համար, սակայն մեր երեխաները կյանքները դրեցին հանուն այդ հողերի։ Ասեիր, որ գեներալդ երեխաների նամակներից մինչև տուշոնկա տարել պահել էր, որ լափի։ Պատմելուններդ այնքան շատ են…

Ավարտելով խոսքս վերադարձնեմ քեզ իրական աշխարհ ։ Իսկ իրականությունը հետևյալն է՝ Դուք ամեն ինչ արել եք, որ Հայաստանի Հանրապետությունը դատարկվի, որ ժողովուրդը ձեզ ատի։ Ամեն ինչ արել եք, որ ձեզ մաս-մաս կտրտեն, սակայն էլի փառք տվեք Նիկոլին, որ չթողեց ձեզ մասնատեն։ Սակայն դուք անշնորհակալ եք, դուք ոչինչ չեք գնահատում… Բողոքեք, բամբասեք, ում ուզում եք «Աբռաշատ» եղեք մեկ է՝ Դուք չեք ներվելու, այն ինչ դուք արել եք սեփական երկրի նկատմամբ կաներ մեկ էլ թուրքը։ Սպասեք, սպասե՜ք, որ գալու են հետևներիցդ։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Բոլորդ պատասխան եք տալու ամեն ինչի համար։

Իսկ ապագան, ապագան մերն է։ Նրանը, ով սիրում է իր հայրենիքը, ով սիրում է իր ժողովրդին, ով սիրում է արդարությունն ու օրենքը, ով պատրաստ է սեփական ուղեղով ու աշխատասիրությամբ իր բարեկեցությունը ստեղծել։ Նրանը, ով ուզում է իր երեխան գիտնական դառնա, այլ ոչ թե գողական։ Նոր Հայաստանը՝ Հաղթողների և Արդարների Հայրենիքն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *