Նախ հիշեցնենք, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ժամկետը երկու անգամ երկարացվել է երեսուն օրով։
Սակայն սահմանափակումները շատ խիստ էին և ազատ տեղաշարժի իրավունք չկար, իսկ տեղաշարժը իրականացվում էր համապատասխան թերթիկի առկայության պայմաններում։
Հիշեցնենք, որ Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։
Հայաստանի կառավարությունը երկարաձգելու է մարտի տասնվեցին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` երեսուն օրով` մինչև 2020 թվականի հունիսի տասներեքը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Որոշումը քննարկման կներկայացվի վաղը՝ մայիսի տասնչորսին կառավարության նիստում։ Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, ապա այդ հարցն այս պահին չի քննարկվում, քանի որ առաջնահերթությունը տրված է մեր քաղաքացիների, հայրենակիցների առողջությանը։ Որոշման նախագծի լուսանկարը կարող եք դիտել ստորև․