ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Երգչուհի Սոնա Ռուբենյանի նշանադրության կադրերը հայտնվել են համացանցում

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Սոնա Ռուբենյանի նշանադրության կադրերը հայտնվել են համացանցում

mer-info.ru-ն գրում է․ Սոնա Հակոբի Ռուբենյան (դեկտեմբերի տասնչորս, 1993), հայ երգչուհի, երգահան։ Հայտնի է դարձել Շանթ հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի հինգերորդ եթերաշրջանում հաղթելուց հետո։

2014 թվականի հուլիսի քսաներկուսից քսանյոթը ներկայացրել է Հայաստանը «Նոր Ալիք 2014» երգի մրցույթում: Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել 5 տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակներում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում, որտեղ ուսանել է Վարդուհի Վարդանյանի մոտ։

2000 թվականին նա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, իսկ 2001 թվականին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժին։

2010 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը ու նույն թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժին, սովորել է Մարտին Վարդազարյանի դասարանում։

Ստորև առաջարկում ենք դիտել Սոնա Ռուբենյանի նշանադրության կադրերը՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *