Արմեն Աշոտյանի դեմ քրեшկшն գործ հшրուցվեց․․․ Նոր մանրամասներ

Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում

փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն:

Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց’ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, դեպքերի վերաբերյալ նախաքննությունը կատարում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն
ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀԳ. Նկատենք, որ ՀՔԾ հաղորդագրության մեջ չի նշվում, թե նախկին նախարարներից խոսքն ում մասին է: Չնայած այդ հանգամանքին, ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրառում է կատարել, և ակնարկել, որ քր գործն իրեն է վերաբերվում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *