ՀՈՒԶԻՉ. Սովորապես բոլորը մանկատնից են երեխա վերցնում, իսկ ես որոշեցի ծերանոցից օտար տատիկի բերել տուն

Իմ ընկերներից ոչ ոք չհասկացավ ինձ, չօգնեց։ Բոլոր ընկերներս ինձ հիմարի տեղ էին դնում՝ ասելով․ այժմ դժվար ժամանակներ են, իսկ դու օտար անձ ես բերում տուն։ Սակայն ես համոզված եմ,

գիտեմ, որ ճիշտ քայլ եմ անում։ Նախկինում 4 հոգով էինք բնակվում․ ես, իմ երկու աղջիկները ու մայրս։ Ցավոք, ութ ամիս առաջ մայրս հեռացավ կյանքից ու մենք մնացինք երեքով։ Այդ ամիսների ընթացքում մենք հասկացանք, որ շատ ժամանակ ու ուժ ունենք, որը կարող ենք

տրամադրել ուրիշ անձին օգնելու։ Դեռ դպրոցական տարիներին ես մոտիկ ընկեր ունեի, ով 30 տարեկան դառնալով՝ ընտանիք ու կարիերա կերտելու փոխարեն՝ պարզապես հարբեցող դարձավ։ Ամենատխուրն այն է, որ նա իր խմիչքը գնելու համար ծեր մորից թոշակն էր թալանում, իսկ երբ վերջինս սկսեց թաքցնել

փողը, ապա հայտնվեց ծերանոցում։ Ես տիկին Գայանեին ճանաչում եմ դեռ մանկուց։ Ամսական 1 անգամ ես և աղջիկներս հյուր էինք գնում ու միրգ և քաղցրավենիք տանում։ Երբ աղջիկներիս առաջարկեցի տատիկին տուն

բերել, մեծ աղջիկս, ով այդ պահին 4,5 տարեկան էր, ուրախացավ՝ «ՈՒռաաաա, մենք նորից տատիկ ենք ունենալու»։ Սակայն դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ուրախացավ տիկին Գայանեն։

Նա կես ժամ լաց էր լինում ուրախությունից, որ դրդված եղանք նրան հանգստացնող հաբ տալ։ Արդեն երկու ամիս է, ինչ մենք միասին ենք ապրում։ Մենք բոլորս շատ ենք սիրում տիկին Գայանեին, երեխաներս նրան տատիկ են կոչում։

Նա շատ է սիրում Աղջիկներիս։ Կա մի բան, որ մենք չենք հասկանում․ որտեղի՞ց 80 տարեկան տատիկին էդքան էներգիա։ Նա Յուրաքանբյուր օր վեր է կենում ժամը 6-ին, իսկ մենք զարթնում ենք նոր թխված բուլկիների կամ օլադիների համեղ հոտից․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *