ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը զրահաբաճկոն էր հարստության համար. Ուժեղ 1 րոպե՝ Նվեր Մնացականյանի հետ

Բարև Ձեզ։ Դատական մարաթոնում եղած Արցախի Հանրապետության հերոսը որոշել է իր կարողությունից 109 անուն անշարժ գույք հետ վերադարձնել պետությանը։

Թողնենք, որ սա Հայաստանի Հանրապետության հոգևոր մայրաքաղաքում բդեշխի կապիտալով գեներալի ատահերթ ինքնախոստովանությունն է ցոփ և շվայտ անցյալի վերաբերյալ։ Սակայն խնդիրը այժմ դա չէ, այլ այն,

որ վատառողջ գեներալին կարող են օգնել հենց այդ որակի խոստովանությունները, այլ ոչ թե այն վարձու մարդիկ, որոնք Արցախի հերոսից փորձում են քաղհալածյալ ստեղծել, գեներալի հերոսությունները մոռացողներին էլ

անհայրենիք զոմբիներ անվանել։ Անվանեք ինչպես ուզում եք, եթե դեռ չեք ընկալել, որ փակվել է Արցախի Հանրապետության հաշվին իշխանություն պահելու և հարստանալու սուտ խողովակաշարը, որով սնուցվում էին հայկական ընտրությունները հենց գեներալական մաուզերների

վախեցման տակ։ 109 անուն գույքը հենց այդ խողովակով է կուտակվել։ Արցախի հանրապետությունը այդ հարստության միայն բրոնեժիլետն էր։ Ապա կամ ազատվեք մեղքից, կամ էլ բացատրեք սովյալ ազատամարտիկներին, որ բազմամիլիոն կարողությունը գեներալի ծառայության գինն է, իրենցը՝ պայքարի մանրադրամը․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կարող եք դիտել ստորև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *