Մարտունի համայնքում «հшրձшկվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մեջ անհայտ քաղաքացիներ «հшրձшկվել են» կորոնավիրուսով վարակված մարդու տաн վրա, շրջել դարպասի մի մասը,

իսկ պատերին գրել՝ «կորոնավիրուս», «վարակակիրներ», «վիրուսոտներ» ու նմանատիպ բառեր։ Panorama.am-ի հետ զրույցի ժամանակ վարակակիր քաղաքացիների հարևանները հայտնել են, որ առավոտյան նկատել

են այդ գրվածը, զանգահարել ոստիկանություն, իսկ իրենք շտապել են ջնջել պատերի վրայի գրվածները։ «Այդ անձիք 14 օրից գալու են, ասենք՝ էս ի՞նչ անելու բան էր, ինչի՞ էլի։ Խի էդ ո՞վ է

ապահովագրված, որ չի վարակվելու, կամ այս մարդիկ ուզո՞ւմ էին կորոնավիրուսով վարակվեին»,- ասում են հարևանները։ Թե ով կարող է էս ամենի հեղինակը լինել, հարևանները դժվարանում են ասել.

«Խիստ «գրագետ» և «լավ» մարդիկ են եղել»։ Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանը նշել է, որ տան վրա հшրձшկում չի եղել, պարզապես պատերի վրա ինչ-որ քաղաքացիներ մի քանի ոչ պարկեշտ բառեր են ասել, Սակայմ տանը որևէ վնաս չի տրվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *