ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Միքայել Մինասյանի հետ

-Պարոն Մինասյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ չէիք խոսում, չունեի՞ք որևիցէ մտահոգություն:
-Գիտեք, ինձ կհասկանան մենակ տնային տնտեսուհիները: Այնքան գործ ունեի անելու, որ հերթը չէր հասնում քաղաքականության մասին խոսեի: Առավոտից

երեկո Սերժ Սարգսյանի առանձնատուն գալիս-գնում էին: Մեկի հետևից չհավաքած` Մյուս օլիգարխն էր գալիս: Դրանց էլ գիտեք, հո չե՞ն մտահոգվի՝ ով է հավաքելու իրենց գնալուց հետո: Այդպես էլ չէի կարողանում դուրս գալ խոհանոցից: Կանխելով ձեր մյուս հարցը՝ ասեմ. արդեն տաս տարուց ավել է, որ մենակ խոհանոցում

եմ ինձ երջանիկ զգում, հարմարվել եմ: Այժմ առաջվա պես գնացող-եկող չկա ու ժամանակ ունեմ նաև քաղաքականության հարցերով զբաղվեմ:
-Վերջին ուղիղ եթերի ժամանակ բառացի ասացիք հետևյալը.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սուտասան է ու գող,

պարզապես ինչ որ անում է, անում է ճարտար լեզվով ու հետաքրքիր նոր տեխնոլոգիաներով, մնացածը նույնն է: Ձեր ասածից հետևություն՝ Սերժ Սարգսյանն էլ էր ստախոս ու գող, ուղղակի ապաշնորհ էր ու չէր օգտվում նոր տեխնոլոգիաներից:
-Ես հասկանում եմ, ձեզ հետաքրքրում են աչքերիս տակի կապտուկները, սակայն Սերժ Սարգսյանը դրա հետ ամենևին կապ չունի:

Գիտեք, որ նա շատ է սիրում ժենգյալով հաց ու խմորը բացելիս միամիտ գրտնակով վնասեցի աչքս: Նույնը եղավ նաև երկրորդ աչքիս հետ:
-Դուք չպատասխանեցիք իմ տված հարցին:
-Անկեղծ, դուք լինեիք իմ տեղը, կպատասխանեի՞ք: մասնավորապես ես ձեզ բացատրեցի, որ աչքիս կապտուկները կապ չունեն

պարոն նախագահի հետ: Եթե Սերժ Սարգսյանը թալանչի լիներ ու թալաներ երկիրը, իմ տանը կապրե՞ր: Եթե Սերժ Սարգսյանը ստախոս լիներ, ես թույլ կտայի՞ նրան իմ տանը ապրել: Ի՞նչ կասեր Հռոմի Պապը:
-Ի վերջո, հերքո՞ւմ եք, որ Էդմոն Մարուքյանին դուք եք ուղղորդում:

-Նայելով ձեր աչքերի մեջ՝ ասում եմ՝ երբեք սուտ խոսած չկամ: Այս կարմիր թելը, որ կապել եմ թևիս, առաջին հերթին ասվում է, որ չի կարելի ստել: Եթե ուզում եք ճիշտն իմանաք, ուրեմն Վատիկանում ցանկանում էին ինձ սուրբ հռչակել, սակայն ես հերթս զիջեցի Գրիգոր Նարեկացուն: Կգա օրը, ու իմ ժողովուրդը ինձ կհռչակի սուրբ: Ինչ արել եմ՝ արել եմ իմ օջախի, և մասնավորապես գազօջախի համար:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *