ՈՒՇԱԳՐԱՎ. Ջորջ Սորոսը խոսել է կորոնավիրուսի մասին

Ամերիկայի Միացյալ Նախանգները պետք է խուսափի Չինաստանի հետ մոտ համագործակցությունից, որ պաշտպանի իր ժողովրդավարությունը, կարծում է միլիարդատեր Ջորջ Սորոսը։ Գերմանական Augsburger Allgemeine թերթին

տված ինտերվյույում Ջորջ Սորոսը հայտարարել է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ լարվածությունը ու կորոնավիրուսյան համավարակի տարածման մեջ

Չինաստանին ուղղված Դոնալդ Թրամփի մեղադրանքները բարդացնում են կորոնավիրուսը արմատախիլ անելու հավանական միասնական ջանքերը։ Բայց Սորոսն ինքը Պեկինի հետ ավելի մոտ հարաբերությունների կողմնակից չէ։ «Շատերն ասում են, որ մենք պիտի սերտորեն համագործակցենք Չինաստանի հետ (համավարակի դեմ պայքարում), բայց ես

դրա կողմնակիցը չեմ,- ասել է նա,- Մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրադավարական բաց հասարակությունը։ Միեւնույն ժամանակ, մենք կլիմայի փոփոխության ու նոր կորոնավիրուսյան համավարակի դեմ պայքարում համագործակցության միջոց պիտի գտնենք։ Դա հեշտ չի լինի»։ Ջորջ Սորոսը նաեւ քննադատել է Թրամփի

քաղաքականությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ուզում է տիրակալ լինել, բայց նրան զսպում է ԱՄՆ սահմանադրությունը։ Նրա կարծիքով՝ Թրամփը չի ներկայացնում բաց ու ազատ հասարակության արժեքները։ «Դոնալդ Թրամփը

կցանկանար տիրակալ դառնալ: Բայց նա չի կարող լինել դրանցից մեկը, քանզի Միացյալ Նահանգներում կա սահմանադրություն, որը մարդիկ դեռեւս հարգում են, եւ դա թույլ չի տալիս նրան կատարել մի քանի բաներ, սակայն սա չի նշանակում, որ նա չի փորձի, քանզի նա բառացիորեն

պայքարում է իր քաղաքական գոյատեւման համար»,- ասել է նա։ Սորոսի խոսքերով՝ Թրամփը Միացյալ Նահանգների «թուլությունն է»: «Ես վստահ եմ, որ Թրամփը կարող է ինքն իրեն ոչնչացնել, եւ նա գերազանցեց իմ ամենահամարձակ ակնկալիքները»,- ասել է Ջորջ Սորոսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *