Ժողովուրդ՝ դուք գիժ ե՞ք․․․Արտյոմ Հակոբյանի հումորային անդրադարձը

Նախ հիշեցնենք, որ երեկ Առողջապահության Նախարար Արսեն Թորոսյանը և Հայաստանի Հանրապետության Պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեցին, որ մայիսի 18-ից գործելու է հանրային տրանսպորը։

Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում այն քննարկման և հումորի առարկա է դարձել։ Այս առթիվ Արտյոմ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչու՞ չեք փակում։ Ինչու՞ բացեցիք։ Կամ բացեք, կամ փակեք։ Բացեք, բայց փակեք։ Փակ պահեք, բայց թողեք աշխատենք։ Աշխատանքի ո՞նց գնանք, որ տրանսպորտ չկա։ Հիմա աշխատենք, թե՞ տանը մնանք։

Բա ինչու՞ եք բացել։ Բա էն, որ բաց ա, բա փակ չի՞։ Բա ի՞նձ փող։ Բա ես ո՞նց մնամ տանը։ Բա հիմա դիմակ պտի դնե՞նք։ Բա ես դիմակով խեղդվում եմ։ Բա ես դիմակով ո՞նց մարզվեմ։ Բա առանց դիմակի չենք վարակվի՞։

Մոլերն էլ ե՞ք բացում։ Բա ինչու՞ տրանսպորտ չկա։ Բայց տրանսպորտում վտանգավոր չի՞։ Չէ՝ ոչ ոք կարանտին չի պահում, մենակ ես եմ պահում։ Ժողովուրդ՝ դուք գիժ ե՞ք։ Արտյոմ Հակոբյան #օրվա_հոիմորը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *