ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Իսկական հայի տեսակ ԿԵՑՑԵՍ: Հայ օդաչուի սխրանքը՝ Ստամբուլի օդանավակայանում

Երբ հոտնկայս ծափահարում են հայ օդաչուին։ Ստամբուլ-Հյուսիսային Կիպրոս չվերթը չիրականացավ։ Թուրքական Ատլաս Կլոբա ավիաընկերության ուկրաինացի օդաչու կապիտան Ալեքսանդր Ակոպովը հետ վերադառնալու որոշում է կայացնում։

Ստամբուլում ուժեղ քամուն հաջորդած հզոր կարկուտը արդեն հասցրել էր վնասել ինքնաթիռի դիմապակին, քթամասը, կոտրել դիմապակիները, շարքից հանել ավտոպիլոտը։

Այս դրության մեջ ինքնաթիռը Կիպրոս հասնել չէր կարող։ Երեսուն տարվա օդաչուն բարդ ընտրության առաջ էր։ Ինքնաթիռի հարյուր քսանմեկ անձի ու հինգ անձնակազմի մարդկանց կյանքը հայ օդաչուի ձեռքերում էր։

Տեսանելիություն չկար, ցամաքը երևում էր միայն մի փոքրիկ պատուհանից, որտեղից նայելով էլ օդաչուն կարողանում է ճիշտ վայրէջք կատարել։ Մոտ քսան ժամ օդում անցկացրած օդաչուին ծափահարում է Ստամբուլի օդանավակայանի ամբողջ ժողովուրդը։ Մյուս ինքնաթիռների օդաչուները դրոշակներ են բարձրացրել,

մոտեցել օդաչուին, ձեռք սեղմել ու շնորհակալական ու գովեստի բազում խոսքեր հնչեցրել։ Ազգությամբ հայ, բայց Ուկրաիանայի քաղաքացու սխրանքը սոցիալական ցանցերում որակվեց որպես հերոսական սխրագործություն։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *