Հայաստանի հանրապետությունում ընդունվել է անօրինական գույքի պետականացման վերաբերյալ օրենք, որից հետո Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ողջ շրջապատը համակարգված կերպով հարձակվում է իշխանությունների վրա:
Ընդ որում տվյալ օրենքին մասնակից են դառնում բոլորը և արդեն պատռվել է այսպես կոչված չեզոք պաշտոնյաների դիմակները: Պարզվեց, որ այդ օրենքի դեմ են նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը և իր
լուսավորականները, որոնք Միշիկ Մինասյանից հասցրել են ստանալ մեկ միլիոն դոլար կաշառք: Այժմ բացատրենք, թե ինչպես էր թալանում Սերժ Սարգսյանի փեսան հայ գործարարներին:Միշիկը ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի օգնությամբ իմանում էր, թե որ գործարարն ինչքան եկամուտ ունի, ու պետական մեքենայի միջոցով նրանց
ստիպում էր, որ իր հարազատներին դարձնեն բաժնետեր իրենց բիզնեսներում: Դուք գիտեք մեկ-երկու դեպք, սակայն դրանք հարյուրներով են: ՄԻքայել Մինասյանը խլել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ուր փայ ունի նաև տխրահռչակ դավաճան Արթուր
Վանեցյանը, Միշիկը բաժին ունի Յուքոմ ընկերությունում, Միշիկը Սարգսյան ընտանիքից խլեց Արմենիա Հեռուստաընկերությունը, այնուհետև Արմենակոբ հեռուստաընկերությունը, որը դարձավ Ա թիվի, այնուհետև Արմնյուզը: Միշիկը տարիներ անընդմեջ իր անօրինական
միջոցներով ստեղծեց օրենքը խախտող մի խումբ, որին անվանում են մեդիա համակարգ: Տասնյակ տխրահռչակ կայքեր, որոնք սնվել են Միշիկի անօրինական փողերով, արդարացրել են Հայաստանի մեջ տեղի ունեցող ալան-թալանն ու պախարակել ազնիվ և անբասիր աշխատավոր մարդկանց:
Տասնյակ շենքերում ունի տներ, որոնք ուզել ու ստացել է գործարարներից: Նա երբ անցնում էր Երևան քաղաքի փողոցներով ու տեսնում մի ծաղկող բիզնես, ՊԵԿ-ի կամ ԱԱԾ-ի օգնությամբ իմանում էր դրա եկամուտներն և հաջորդ օրը մարդ ուղարկում, սկզբում «լավ առաջարկով», իսկ այնուհԵտև նաև ուժով:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.