Հովիկ Աբրահամյանի հեռանալուց ու կառավարության փոփոխությունից այնուհետև գյուղնախարարի պաշտոնից հեռացավ Սերգո Կարապետյանը ևս: Թե ինչպես հեռացավ Հովիկ Աբրահամյանը, երևի թե հիշում են բոլորը կամ շատերը:
Նա հեռացավ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավեճով, լքելով նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հովիկ Աբրահամյանը անչափ սուր
արձագանքեց այն հանգամանքին, որ դադարում է լինել իշխանության ժառանգորդի հավակնորդ: Նա Սերժ Սարգսյանին մեղադրում էր նրա մեջ, որ մայր գետը չկարողացավ մաքուր պահել, դրան օտար վտակներ խառնեց, և այդ ամենը նա նկատի ուներ Կարեն Կարապետյանին:
Հետո ոնականաբար հեռակա ստեղծված միջադեպը դադարեց: Չի բացառվում բայց, որ նստվածքը մնացել է, եթե ոչ Հիվիկ Աբրահամյանի մոտ, ուրեմն նրա թիմի որեւէ անդամի, կամ նրա մոտ շջապատի, գործընկերներից որևիցէ մեկի մոտ: Ի դեպ, մինչ թավշյա հեղափոխությունը հայտնի
էր դարձել նաեւ, որ Արտֆուդ ընկերությունը ծախվել է, եւ դրա սեփականատեր է դարձել ռուսաստանցի հայ գործարար Կամո Ավագիմյանը, որը Կարեն Կարապետյանի կառավարության աջակցության նպատակով ստեղծված Հայաստանի նրդրողների ակումբի մասնակից էր:
Արդյոք Սերգո Կարապետյանի մեջ ցուցմունքի տեսքով խոսել է Սերժ Սարգսյանի նկատմամբ նստվածքը: Եթե բնականաբար ճիշտ են մամուլի հրապարակումները, որ հենց նրա ցուցմունքի հիման վրա է մեղադանք ներկայացվել նախկին Նախագահ Սերժ Սարգսյանին:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.