Ամերիկյան Sorrento Therapeutics բիոդեղագործական ընկերության գիտնականները հայտնաբերել են մի հակամարմին, որը, ըստ ընկերության հայտարարության՝ 100 տոկոսով արգելափակում է կորոնավիրուսային
վարակը ։ Այս մասին հայտնում է Fox News-ը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն, մասնագետները հետազոտել են միլիարդավոր հակամարմիններ, ու հետագա հետազոտությունը ցույց է տվել որ դրանցից
մեկը՝ STI-1499-ը, կարող է մարդու բջիջները պաշտպանել վարակվելուց ։ Շեշտվում է, որ այն վիրուսը օրգանիզմից հանում է 4 օրվա ընթացքում ։ Սա դեղ է, ասել է Sorrento Therapeutic-ի
հիմնադիր դոկտոր Հենրի Ջին (Dr. Henry Ji) ։
Փորձարկումները կատարվել են միայն լաբորատոր պայմաններում, այդ պատճառով ընկերությունը հիմա արտադրության թույլտվություն չի ստացել ։
Դոկտոր Ջին նշել է, որ այս դեղամիջոցը շանս կտա հանել կարանտինը բոլոր պետություններում ։ Եթե մեր օրգանիզմում լինի այս հակամարմինը, սոցիալական հեռավորությունը անհրաժեշտ չի լինի, նշել է նա ։