Մայիսի 16–ի Կորոնավիրուսի ՆՈՐ և ԹԱՐՄԱՑՎԱԾ տվյալները…

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 15-ի ՀՀ տարածքում կորոնավիրուսի ըստ նոր տվյալների Ընդհանուր վարակվածների թիվը 184-ով ավելացել էր, հասնելով՝ 4044-ի, որից ապաքինվել էին 1666 քաղաքացի, իսկ փաստացի բուժվողները 2304-ն էին. Կատարվել էր 37476 թեստավորում։ 52 Քաղաքացի կյանքից հեռացել էին կորոնավիրուսային վարակի հետևանքով։ Նշենք, որ Կորոնավիրուսը՝ COVID-19-ը պոտենցիալ

ծանր սուր շնչառական վարակ է, որը առաջացնում է SARS-CoV-2 կորոնավիրուս (2019-nCoV) : Այն իրենից ներկայացնում է շատ վտանգավոր հիվանդություն, որը կարող է լինել ինչպես սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի կերպով, այնպես էլ ծանր կերպով, որի յուրահատուկ բարդությունները կարող են ներառել վիրուսային թոքաբորբ, ինչը իր հերթին հանգեցնում է սուր շնչառական դիստրեսս համախտանիշի կամ շնչառական անբավարարության։

Կորոնավիրուսի ամենատարածված ախտանշաններն են մարմնի բարձր ջերմաստիճանը, հոգնածությունը ու չոր հազը։ Իսկ այժմ Ձեզ ենք ներկայացնում նոր և թարմացված COVID-19-ի նոր տվյալները ՀՀ-ում։
Եւ այսպես, մայիսի 16-ին վարակվածների թիվը կազմում է 4283։ Նշենք, որ նոր տվյալների համաձայն ապաքինվել են 1791 քաղաքացի, փաստացի բուժվում են 2415-ը, և Ընդհանուր անցկացվել է 39 հազար 5 թեստավորում։ Նշենք, որ այս վիրուսի հետևանքով Կյանքից հեռացել են 55 քաղաքացի։ Համեմատած մայիսի 15-ի, այսօր նոր վարակների թիվն ավելացել է 239-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *