ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ. Նորքի տուն ինտերնատում բնակվող 40-ից ավել տարեցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության Նորքի տուն ինտերնատում ապրող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից որոշների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային

հիվանդություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողսոսյանը:«Նորքի

տուն ինտերնատում ապրող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից որոշների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Սա ոնականաբար հիվանդության տարածման շատ

վտանգավոր օջախ է` հաշվի առնելով հիվանդների տարիքը ու դրա հետ ուղեկցող քրոնիկական հիվանդությունները: Արդեն երկու օր է Նորքի տուն ինտերնատում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները

հիվանդների առողջական վիճակը գնահատելու ու հսկելու համար: Այսօրվանից պլապավորվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա կորոնավիրուսի բուժումը ապահովելու համար»,-գրել է Ալինա Նիկողոսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *