Իմ այս գրառումից թող ոչ ոք չառիթավորվի ու չմտածի թե դեմ եմ դուրս եկել ժողովրդի ու վարչապետի դեմ. Արա Հովհաննիսյան

Արա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Թող իմ այս գրառումից ոչ ոք չառիթավորվի ու չմտածի թե դեմ եմ դուրս եկել ժողովրդի եւ վարչապետի դեմ….. Պարոն Փաշինյան, ախր դուք երբեք այդքան միամիտ չեք եղել, ես զարմանում եմ ոնց են կարողացել սրիկայաբար Ձեր աչքերի մեջ նայելով կեղծեն, թե իբրև Արցախի ընտրությունները եղել են օրենքով։

Պարոն Փաշինյան, գոնե մի օր լսեք ոչ թե անիմաստ դատարկագլուխ պաշտոն զբաղեցրածներին, այլ մի հատ մի օր տրամադրեք Ձեզ , համացանցով նայեք տեսեք ժողովուրդը ոնց են հիասթափված ընտրություններից, որովհետև Սուտլիկ Որսկան հեքյաթասած Արայիկ Հարությունյանը ծախսել է 10.000.000 դոլար, ամեն մեկին կաշառելով քսան հազար դրամ, բաժանելով գյուղերում ուտելքի, գազալցակայանի կտրոններ,

Վիտալի Բալասանյանն էլ , ֆինանսավորվելով Քոչարյանի կողմից , փակել է շատերի խանութների և բանկերի պարտքերը։ Եվ այդպիսի լիքը բաներ։ Եվ այո ցավով և խորը հիսթափությամբ պետք է նշեմ, որ Արցախի անկաշառ ժողովորդի զանգվածը փաստում է որ Երևանից եղել են պաշտոնյաներ, որոնք աջակցել են Հեքիաթասած, սութասան, թալանչի, սրիկա, Արայիկ Հարությունյանին։ Տուփեր են եղել որոնք կնիքված ու պլոմբված չեն եղել, կնիքներ են եղել որոնք պոկված են եղել, լցոնումներ են եղել։

Ուղղակի զարմացած ենք թե դուք լինելով արդար մարդ, արդարության պահանջատեր, ոնց դուք կարողացաք շնորհավորել <<թափանցիկ ընտրության>> համար։ Ուղղակի կասեմ մի բան Ձեր թիմում կան պաշտոնյաներ, ովքեր ծպտված ծառայություն են մատուցում նախորդ ռեժիմին և պետական դավաճան Քոչարյանին։

Այո ,Ձեր թիկունքի հետևից կան խփողներ։ Ու եթե այս իմ պարզության և համարձակության համար, պետք է հետապնդվեմ մի քանի սրիկա պաշտոնյաների կողմից, կամ պետք է արժանանամ կտտանքների, ես թքած ունեմ։ Եթե պետք է խփեն, կամ դժբախտ պատահար սարքեն թող սարքեն ,եթե այդպիսի քայլով իրանց խիղճը ու հոգիները կմաքրվեն, և եթե դրանով կդառնան լավ տղա։ Լավ տղերքի մի մասը սահմանում են մի մեծ մասը եռաբլուրում։

Եռաբլուրի լավ տղերքը իրանց երեխաների վիզը ծուռ թողնելով, իրանց կյանքը տալով Ժողովրդին, Արցախին ու ԱրցախցուՆ, բայց պետք է ասեմ, որ Եռաբլուրի տղերքը ազատագրեցին Արցախը, իսկ այսօրվա Արցախցիները հանուն քսան հազարի վաճառեցին Արցախը, հայի անուն և ազգանուն կրող ներքին թշնամուն։ Հազար Ափսոս Եռաբլուրում հանգչող մեր առյուծածին տղերքը, Որ իրենց կյանքը տվեցին անարժանների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *