ՈՒՇԱԳՐԱՎ։ Ամերիկյան ընկերության հայտնաբերած հակամարմինը կարող է 100%-ով արգելափակել կորոնավիրուսը

Ամերիկյան ընկերության հայտնաբերած հակամարմինը կարող է հարյուր տոկոսով արգելափակել կորոնավիրուսը

Կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար դեռևս հիմնական պատվաստանյութ չի ստեղծվել, սակայն առաջադեմ պետություններն ու գիտնականները աշխատում են հնարավորինս շուտ ստեղծել այն և մարդկությանը փրկել սարսափելի համաճարակի ճիրաններից։

Նույնիսկ հայ գիտնականները արդեն իսկ ունեն իրենց փոքրիկ ներդրումը այս գործում, իսկ այժմ նոր հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ը։ Կալիֆոռնիական Sorrento Therapeutics ընկերությունը գտել է հակամարմիններ (STI-1499), որոնք ունակ են հարյուր տոկոսով արգելափակել կորոնավիրուսային վարակը, հայտնում է The Daily Mail-ը։

Դրանք դեռևս պետք է կլինիկական փորձարկումներ անցնեն։ Ընկերությունն աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահնագների սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման հարցերով վարչության կողմից հնարավորինս շուտ թույլտվություն ստանալու ուղղությամբ։

Ընկերությունը կարող է ամսական արտադրել երկու հարյուր հազար չափաբաժին դեղամիջոց։ Մինչ պատվաստանյութի հասանելի լինելը, դրանք կօգտագործվեն բուժում իրականացնելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *