Ալեքսանդր Մակեդոնացին ու հայկական լավաշը․ Պատմություն, որը քչերին է հայտնի

Ալեքսանդր Մակեդոնացին և հայկական լավաշը

Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ արշավանքը անցավ Հայաստանի կողքով: Բայց և այնպես Եփրատն անցնելիս նա պաշարեց հայկական մի բերդ: Մակեդոնական բանակը երեք օր շարունակ գրոհ ձեռնարկեց, բայց ամրոցը մնաց անառիկ: Չորրորդ օրը բերդի աշտարակից հայերը կախեցին մի լավաշ:

Հայերը անձնատուր են լինում – զեկուցեցին զորավարին: -Ինչպե՞ս,- հարցրեց Ալեքսանդր Մակեդոնացին : -Նրանք լավաշ են կախել բերդի աշտարակից: -Լավաշն ի՞նչ բան է: -Հայկական նրբաթերթ հաց է:

-Անձնատուր լինողը սպիտակ դրոշ կկախի, այլ ոչ թե լավաշ: Նրանք հաշտություն ու խաղաղություն են առաջարկում: Հայերը ցանկանում են ասել, թե մարդն աշխարհ է գալիս հաց ուտելու և ապրելու համար, և ոչ թե զենք վերցնելու ու կռվելու: -Հիմա ի՞նչ անենք, զորապետ: -Վերացրեք պաշարումը ու շարժվեք առաջ: Թող հացապաշտ հայերը վայելեն իրենց հացն ու խաղաղությունը:

Հացի դեմ չի կարելի նիզակ ճոճել: Աստվածները 7 տարի շուտ են վախճան պարգևում նրան, ով կռիվ է գնում հացի դեմ, -ասաց Ալեքսանդր Մակեդոնացին: Իսկապես, որ հացը հայի համար միշտ էլ սուրբ է եղել, իսկ սրբություններն, ինչպես Աստվածն ու հայրենի հողը, անչափելի են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *