Ձեր ընտանիքում պետք է լինի Էս ցավը , որ լրջանա՞ք, անձամբ պիտի զգաք, որ հավատա՞ք… Նարին Փայլակյանի անչափ հուզիչ գրառումը

Նարին Փայլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Ժամը վեցից տանջվում եմ։ Գրեմ թե չգրեմ, գրեմ թե չգրեմ… վերջը որոշում կայացրի՝ գրել։ Դուք էլ վատ զգացեք, լացեք, տանջվեք, միգուցե զգաստանաք, ընկալեք ինչ ռիսկի եք գնում ձեր անտարբերությամբ։ Մտերիմ ընկերուհուս քույրը ընտանիքով Մինսկ քաղաքում է ապրում, որի չորս տարեկան երեխան այսօր կյանքից հեռացավ, և ծնողներին դեռ չէին ասել։

Էդ պուճուրը վերջերս շատ ծանր թոքաբորբ տարավ, շատ ծանր էր առողջական վիճակը, հազիվ փրկեցին։ Կարծես վտանգը անցել էր։ Մի քանի օր առաջ տանը նորից վատացել է, ջերմություն և այլ։ Շտապօգնություն են կանչել, տարել են հիվանդանոց, թեստ են արել, պատասխանը դրական։ Դե արդեն դրանից այնուհետև տնեցիքին էլ են թեստ արել, բոլոր անդամներինը դրական (մամա, պապա,

քույրը՝ տասնմեկ տարեկան )։ Իրենք ոչ մի սիմպտոմ չունեն, ընդհանրապես ոչ մի, անգամ թուլություն չկա։ Բոլորին մեկուսացրել են, պուճուրը որ արդեն հիվանդ էր, այսօր երեկոյան կյանքից հեռացավ: Հասկանու՞մ եք, չորս տարեկան երեխան կյանքից հեռացավ, իսկ ծնողները անգամ չեն

կարող տեսնել, իրավունք չկա, վտանգավոր է։ Լավ ինչքան կարելի է էգոիստ լինել։ Ուրեմն անպայման այս ցավը ձեր ընտանիքում պետք է լինի, որ լրջանա՞ք, անձամբ պետք է զգաք որ հավատա՞ք։ Ասում եք սուտ Է, սարքած է, արհեստական ստեղծած է … Լավ, ընդունենք որ սարքած վիրուս է, որը դիտմամբ է ստեղծվել, բայց փաստը այն է որ արդեն ստեղծվել է, որ արդեն խնդիրը կա։ Եթե որ արհեստական ստեղծված է, բանի տեղ չդնե՞նք։ Խելք հավաքեք։ Դիմակ չեմ կարա դնեմ և վե՞րջ։ Բա բժիշկները ո՞նց են 24 ժամ այդ հանդերձանքի մեջ, բա իրենց համար դժվար չի՞։ Մի քիչ դիմացեք, մի քիչ հարմարվեք, մի քիչ ձեզ նեղություն տվեք։ Փաստացի առողջ անձը

կարա վարակվի և ինքը չզգա, սակայն տարածի, տուն, գործի տեղ տանի հարազատ բարեկամին վարակի … Ի՞նչ է ձեր ուզածը, վերջը ամեն մեկիդ տանը մի վատ դեպք Պետք է լինի, որ ուշքի գա՞ք ,որ լուրջ վերաբերվե՞ք։ Գոնե պատկերացնու՞մ եք էդ ծնողների վիճակը, ոնց են ապրելու մեղքի զգացումով և իրենցից մեկի պատճառով

էդ հրեշտակը կյանքից հեռացավ։ Զավակը կյանքից հեռացել է, իսկ ծնողը անգամ հրաժեշտ չի կարող տալ … Դե գնացեք պառկեք և մտածեք, թե ձեր կամակորության պատճառով ու՞մ եք պատրաստ հողին հանձնել …ավելի ճիշտ նույնիսկ հողին հանձնելու շանս չեք ունենա ։ Ոչ մեկի այդպիսի ցավ չեմ ցանկանա, սակայն էս անտարբերության և կամակորության վերջը ցավոտ է լինելու ։ Առողջ եղեք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *