ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․ Հրապարակվեց սենսացիա պարունակող գրառումը

Հայաստանի Հանրապետության ՊՆ N զորամասի նախկին զինծառայող, ավագ Մխիթար Վյաչեսլավի Ալումյանը 1998-2011 թթ․ ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Նա այդ ժամանակահատվածում, մեղմ ասած, աչքի չի ընկել բարձր արդյունքներով և բարեխիղճ ծառայությամբ, ուստի խիստ նկատողություններից այնուհետև՝ իր դիմումի համաձայն ազատվել է

աշխատնքից: 2012-2017 թթ․ծառայել է զինված ուժերում։ Ինքն իրեն դիպուկահար և հրամանատար հորջորջող ավագի՝ հայրենքին կատարած ծառայությունների մասին լուրերը նույնքան կեղծ են, որքան նրա երևակության մյուս արգասիքները: Անաչառության համար պիտի ասենք, որ օգնություն խնդրելու նրա ջանքերը բազնիցս հաջողություն են ունեցել: Ահա ՊՆ-ի նախկինում հրապարակած դրամական օգնության վերաբերյալ տվյալները։ 2015 թ.-ին

երեխաների բուժման նպատակով նրան հատկացվել է 10 հազար եվրոյին համարժեք դրամ ֆինանսական օգնություն։ 29.09.2015 թ․ մեկնել է Գերմանիա։ Հատկացված դրամական օգնությունները՝
02.12.2014 թ․՝ 100. 000 դրամ, 03.06.2015թ՝ 270. 000 դրամ, 30.07.2015թ․՝ 10. 000

եվրո, 19.09.2015թ՝ 500.000 դրամՍակայն Ալումյանն այսքանով չի բավարարվել ու պիտի, որ Պաշտպանության նախարարությունը պետք է իրեն ապահովի բնականարանով՝ այն պարագայում, երբ նա ընդգրկված չէ ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտություն

ունեցող զինծառայողների հերթացուցակում ու մինչև 2017 թ․ դեկտեմբերի 16-ը ուժի մեջ գտնվող՝ «Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ» ՀՀ օրենքի շրջանակներում բնակարանային հաշվառման ընդգրկվելու մասին զեկուցագիր Հայաստանի Հանրապետության ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողով չի ներկայացրել։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *