Երկու ամսվա մեջ արտակարգ դրությունը ձեւական բնույթ կրեց. Արթուր Հայրապետյանը՝ Տիգրան Ավինյանին

Արթուր Հայրապետյանը գրել է.
Անհրաժեշտ է արձանագրել, որ երկու ամսվա մեջ արտակարգ դրությունը ձեւական բնույթ կրեց։ Փոխարենը, թե նյութական, ու թե մարդկային կորուստներ ունեցանք։

Ձեւական արտակարգ դրության արդյունքում էլ վարակակիրների թիվը գնալով ոչ թե նվազում, այլ աճում է։ Ալամ աշխարհի օրինակը չբերեք։ Ալամ աշխարհում լիքը լավ, պակաս վատ բաներ չկան։ Երբ ես ասում էի, որ խիստ վերահսկողություն է անհրաժեշտ, կազմակերպել է պետք, մարդիկ կային, որ ընդդիմանում էին,

թե ոստիկանները ի՞նչ անեն, չե՞ն հասկանում քաղաքացիները ինչ վիճակ է։ Հասկացա՞ք, որ չէ, չեն գիտակցել, եւ այժմ, որ բժշկական դիմակ կրելը դառնում է պարտադիր դրսի ու փակ տարածքների համար, միեւնույն է մարդիկ կգտնվեն, որ առանց դիմակի դուրս-ներս կանեն։

Այսինքն խիստ վերահսկողության հետևանքով կունենայինք դրական արդյունք։ Չի վերահսկվել, չի կազմակերպվել, միմիայն պարետը տեքստեր է հրապարակել և թողել քաղաքացու խղճի վրա։ Ես, որ ամսից ավել, նույնիսկ իմ ընտանիքից հեռու ապրեցի, ի՞նչ եղավ։

Մարդկային կյանքեր են ընդհատվում, այ մարդ։ Ի՞նչ տարբերություն, թե այդ մարդը քանի տարեկան է։ Վիրուսի հետ պետք է ապրել, հա.. սակայն հնարավորինս կարող էինք կասեցնել չէ՞։ Չի կանխվել։ Ինչպես որ թավշակոլոլ իշխանությունը ամեն ինչ թողնում է այս կամ այն

համակարգի ինքնագիտակցության վրա, այնպես էլ արտակարգ դրության ընլացքում, թողեց, որ քաղաքացին ինքը գիտակցի, որ իր առողջությունը դիմացինի առողջության համար շատ ավելի էական է, քանի որ ինքը մենակ չէ.. ոստիկանության անգործության, պարետի անգործության,

վերահսկողության անգործության, անկազմակերպ արտակարգ դրության պատճառով այսօր վարակակիրների թիվը արագ աճում է, մարդիկ են կյանքից հեռանում, ու դեմն առնող չկա։ Դարձյալ կրկնում եմ, երբ հասարակությունը չի հավատում, որ կա վիրուս, չի հասկանում, որ

պիտի հետեւի համաճարակի այս (հոգեբանորեն ծանր) օրերի կանոններին, պետք է խստագույն կերպով կազմակերպել արտակարգ դրությունը։ Ամեն ինչ ձեւական էր, ու ձեւական կողմը պահելու արդյունքում մարդիկ ավելի անլուրջ վերաբերվեցին ու ունենք այն, ինչ ունենք այսօրվա իրավիճակում։

(Մարդիկ սկսեցին չհավատանալ համաճարակին, քանի որ կար ինֆորմացիայի բացակայություն։ Միայն հրապարակած թվերի պարագայում ես հասկանում, թե քանի վարակակիր կա, քանի կյանք է ընդհատվել, քանի առողջացած, ու

դրա վերաբերյալ ոչինչ ավելին։ Ռեպորտաժներ չարվեցին, ինչպես որ սիրում եք ալամ աշխարհի օրինակներով խոսել, ասեմ` ալամ աշխարհում չհաշված սովետախեղդ եղած երկրները, ամեն օր տեղական հեռուստատեսության միջոցով ցուցադրվել է վարակվածների, տրվել է նրանց

հարազատների, առողջացածների մասին տեղեկություն, արվել է հարցազրույցներ..նույնիսկ մա հ աց ած մարդկանց հարազատներին են խոսեցրել։ Եվ մարդիկ ասում էին, որ չեն կարողացել ներկա գտնվել իրենց հարազատի հուղարկավորությանը։ Հասարակությանը հայտնել են,

ինչ վտանգավոր վիրուս է սա, ու ինչ հետեւանքներ կունենա, եթե մարդը մատերի արանքով նայի..) Չստացվի այնպես, որ ով վարակվեց` վարակվեց, ով մա հ ացավ` մա հ ացավ.. Գոնե բռշկական դիմակ կրելու կարգը պահեք, վերահսկեք.. թե չէ, վարակակիրների թվի աճը, մարդկային մա հ երը, իշխանությունների անկազմակերպ

լինելու հետևանքով, այո Ամբողջ պատասխանատվությունը ընկնում է հենց իշխանությունների վրա։ Վերջում` լոլոներ, և քարոզներ կարդացողներին խորհուրդ է տրվում ձեզ սահմանված տարածքներում այն իրականացնել։ Իմ վրա ձեր լոլոները և քարոզները չեն ազդում։ Ես ունեմ իմ տեսակետը, դուք էլ ունեցեք ձերը.. շնորհակալություն։ Առողջ եղեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *