Կոչ անում իմ բազմահազար հետևորդներին և համակիրներին, որպեսզի… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Ես խորապես գիտակցում ու հասկանում եմ Սերժ Սարգսյանի փեսա՝ միքայել Մինասյանի և նրա համախոհների (մեդիայից մինչեւ “փորձագիտա”-պաշտպանա-ֆեյքաբուծարան) հետապնդած նպատակները և տասնամյակով նրա ստեղծած լայն ճակատի գործունեության “յուրահատկությունները”,

վերջին օրերին հանրային գործիչներին թիրախի տակ վերցնելու, հետո զ ո հ ձևանալու և պաշտպանություն հայցելու բոլոր նրբերանգները, ու կոչ անում իմ բազմահազար հետևորդներին և համակիրներին որևէ ձև չներքաշվել նրանց հետ բшնшվեճի մեջ։

Այդ խմբերը նորություն չեն իմ կյանքում’ հիմա արդեն բացահայտ, իսկ տարիներ անընդմեջ կեղծանունների տակ, որոնք սոցիալական ցանցերում ֆեյք էջեր էին բացում, անձնական և այլ վիրավորանքներ հասցնում թե հեղափոխությունից շատ առաջ, թե անց։

Հավատացնում եմ ձեզ, առանց որևիցէ հիմքի ես որեւէ մեկի կոպիտ չեմ հակադարձում, եթե անգամ կա քննադատություն իմ հասցեին։ Դուք մինչև այժմ էլ ականատես եք դրանց’ տարատեսակ ֆեյք էջերից, սոցիալական ցանցերում դրվող գովազդներից իմ, քրոջս և ընտանիքիս հասցեին։

Գիտեք, որ որպես կանոն դրանք երբեք “չեն դատապարտվել”: Այդ խմբերը նույնն են եղել Թե նախկինում, և թե հիմա ։ Այսօր էլ նրանք բոլոր այդպիսի իրավիճակներում կողք կողքի են։ Ես ու իմ ընտանիքը, ինչպես շատ շատերը, երբեք չենք ստացել որևիցէ պաշտոնյայի կամ

մարմնի աջակցություն և պաշտպանություն, դատապարտում, մասնավորապես հեղափոխությունից առաջ, սովորել ենք ապրել և գործել առանց դրա։ Իմ միակ ու անփոխարինելի սատարողը և պաշտպանը եղել, մնում և կլինի հանրության ու ժողովրդի ինձ հավատացող հատվածը։ Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հորդորում անտեսել ֆեյք օրակարգերն և զբաղվել հանրօգուտ գործով։
Ձեր’ Ստեփան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *