ՀՐԱՇՔ ԼՈՒՐ. ՎԵՐՋԱՊԵՍ. Արտուշ պապիկի տունը ամբողջովին պատրաստ է (տեսանյութ)

OGA BAG dental clinic-ը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Ձեզ ենք ներկայացնում Արտուշ պապիկի բնակարանի մեր վերանորոգման վերջնական տարբերակը այս հաշվետվության տեսքով։ Սիրելի ժողովուրդ, Ձեզ ենք ներկայացնում Արտուշ պապիկի բնակարանի մեր վերանորոգման վերջնական պատկերը այս հաշվետվության տեսքով.

Տեսանյութում մանրամասն ներկայացրել ենք, թե ինչ նպատակի է ծառայել մեր ու Ձեր աջակցությունը. Շնորհակալություն բոլոր-բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր սատարեցին մեզ, և կատարեցինք այս ՄԵԾ գործը։

Ինչ վերաբերում է Արտուշ պապիկի հետագա կյանքին՝ կարող եք լինել հանգիստ. ‼️ Արտուշ պապիկն ունի նոր վերանորոգված բնակարան, չորս երեխա, կին, փեսաներ, թոռնիկներ, ինչպես նաև ԲԱՐՁՐ թոշակի հնարավորություն։ Մեր կարծիքով պապիկն այլևս չունի օգնության կարիք: Այսուհետ պապիկը մենակ չի լինի: Ինչ-ինչ պատճառներով պապիկը սկզբից ներկայացրել էր ուրիշ պատկեր

Մեր կլինիկայի անունից Պապիկին խորհուրդ ենք տալիս օգտվել թոշակի հնարավորությունից, ու մաղթում ենք արժանապատիվ կյանք, և թող պապիկը վայելի իր ծերությունը

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *