ՏԱՐԱԾԵԼ. Շատ ԿԱՐԵՎՈՐ խորհուրդներ Հայտնի բժիշկ Արթուր Մարտիրոսյանից, որոնք պահպանելու դեպքում վիրուսը կանցնի մեր կողքով

Հայտնի հայ բժիշկ Արթուր Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։

Բարի երեկո սիրելի ֆեյսբուքահայություն, մինչ անձնական անթիվ անհամար նամակներիս պատասխանելը հայցում եմ բոլորիդ որպես ԲԺԻՇԿ. սիրելիներս,
1. Հարկ չէ խուճապի մատնվել. սա ամենակարևորն է,
2.Հարկ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները.

Լվացվել տուն մտնելուց անմիջապես հետո, խորհուրդ եմ տալիս չհամբուրվել պատեհ անպատեհ.խոսքս Վերաբերվում է թե աղջիկներին, և թե տղաներին հավասարաչափ,
3. Տան սենյակներն օդափոխեք օրվա մեջ մի քանի անգամ, կատարել խոնավ մաքրում, թող առավել զգույշ լինեն այն մարդիկ,

ովքեր ծխում են, ովքեր թոքային ու սրտային խրոնիկ հիվանդություն ունեն,
որոնց շնչական համակարգն և իմունիտետն առավել թույլ է զարգացած,
4. այս օրերին խուսափեք մարդաշատ տարածքներից, հատկապես երեխաներին նմանատիպ վայրեր տանելուց,

5. Արևը համարվում է ամենալավ ախտահանիչը, զբոսնեք մաքուր օդում,
6.Խուսափեք հազացող և փռշտացող առանց բժշկական դիմակի անձանցից, պահպանեք առնվազն 1-1,5 մետր հեռավորություն,
7. Բժշկական Դիմակը կրեք խիտ տրանսպորտում, փակ շինությունում, որտեղ հանգամանքների

բերմամբ եք հայտնվել, դրսում բժշկական դիմակ կրելն իմաստ չունի, եթե հիվանդ չեք, եթե ունեք օքսոլինի քսուկ, այդ դեպքում քսեք քթի լորձաթաղանթին, նոր դուրս եկեք տնից: Սնվեք մրգերով, խմեք տաք թեյ բուսական, ուրցով, իմբիրով, կալենդուլայով:

Այս ամենը հարկավոր է անել սուր շնչական վիրուսային վարակի զարգացումը կասեցնելու համար, լինի գրիպ, կորոնավիրուս, պարագրիպ, թե ադենովիրուս:Առողջ եղեք. ով այս մասին իրազեկ է, խուճապը նրա կողքով է անցնում: Հարգանքներս հայեր ջան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *