Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին տեղեկացրել էր COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման մասին ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության
վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 4,5 մլն դեպք, կյանքից հեռացել է 307 հազարից ավելի քաղաքացի։
Նշենք նաև, որ այսօր՝ մայիսի 19-ին Ըստ Հայաստանի Հանրապետության Առողջապահության
նախարարության տվյալների՝ Կորոնավիրուսով վարակվածների 218 նոր դեպք է գրանցվել։
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությանը 280 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ՝ կորոնավիրուսային
հիվանդության դեմ պայքարի համար, տեղեկացրել են հիմնադրամից, փոխանցում է «Պրայմը» ։ «ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանի Հանրապետությանը շուտափույթ հատկացնել 280 մլն ԱՄՆ դոլար»,- նշված է
հիմնադրամի հայտարարության մեջ ։ Հիմնադրամից ավելացրել են, որ «(այս ֆինանսավորմանը) հասանելիությունը իշխանություններին կօգնի կանխել կարճաժամկետ ռիսկերը ու ռեսուրսներ կտրամադրի COVID-19 համավարակի անհետաձգելի սոցիալական ու տնտեսական արդյունքների լուծման համար» ։