Հարգելի սեղանակիցներ, խնդրում եմ ուշադիր կարդալ այս գրառումը․․․Լիզա Ճաղարյանի դիպուկ անդրադարձը

Հարգելի սեղանակիցներ, խնդրում եմ շատ ուշադիր կարդալ այս գրառումը։

Ճիշտ է, «հայուգենը», «հայի տեսակը» միշտ մեզ հետ բարեբար գալիս է, սակայն դե ստիպված ենք, էլի, մեկ-մեկ խոստովանել, որ էդ անտերն ախր՝ մեր մի քանի հազարամյա բազմաչարչար արգանդն էլ է արտադրում ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ու ՄԱՆՐ ԿՃՂԱԿԱՎՈՐ վիժվածքներ, ու դրանցից առատորեն վխտում են նաեւ Ֆեյսբուքում եւ ԶԼՄ-ներում։

Ու դեռ շատ են վխտալու, քանի դեռ էս իշխանությունը չի կողմնորոշվել, թե «ազատ խոսք» որ ասում ենք՝ էդ ինչ է։
Հիմա ամենաէականը։ Երբ դուք մտնում եք որեւէ ԱՆԱՍՈՒՆԻ կամ ՄԱՆՐ ԿՃՂԱԿԱՎՈՐ վիժվածքի թրիքահոտ գոմը (հայցում եմ մեզ կաթ ու մածուն տվող ազնվագույն կովերի ներողամտությունը) եւ համապատասխան՝ զայրույթ արտահայտող սմայլիկով ձեր զզվանքն եք

«հեռարձակում», դուք սրանով ԱԿԱՄԱ ընդամենը ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՔ հերթական վիժվածքի գոյությունը, ավելին՝ ընդգծում եք, որ էդ անհայտ ծագման կենդանու աղբաժայթքումը ձեզ հետաքրքրում է ու նույնիսկ ցավ է պատճառում։

Հաջորդ ամենակարեւորը։ Երբ այդ նույն ՄԱՆՐ ԿՃՂԱԿԱՎՈՐԻ զազրախոսության տակ հայհոյում եք, այս դեպքում էլ գերագույն հաճույք եք պատճառում էդ անհայտ ծագման կենդանուն։ Սեքսապաթոլոգ ծանոթ-մանոթ չունե՞ք, հարցրեք՝ ահագին բան կպատմեն էս կարգի հիվանդների վերաբերյալ։ Ասածս ինչ է. ձեզ ծանԴր պահեք։ Համ էլ՝ տնից դուրս գալիս դիմակը չմոռանաք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *