ՈՒՇԱԳՐԱՎ։ Բժիշկ Հայկ Մանասյանը հայտնել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսը

Սրանից հետո եկող երկուսից երեք շաբաթները լինելու են ամենից ծանրաբեռնվածը, որից այնուհետև վիրուսը սկսելու է օրեցօր մարել
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Առողջապահության նախարարի նոր հաղորդագրության համաձայն, մի քանի օրից անախտանիշ կորոնավիրուսով վարակվածները չեն պահվելու հիվանդանոցներում, այլ իրենց տներում են ինքնամեկուսացվելու: Ասեմ, որ

սա բերելու է համավարակի կտրուկ ակտիվացման, ինչը սպասելի է, նույնիսկ՝ անխուսափելի: Սրան հաջորդող երկուսից երեք շաբաթները լինելու են առավել ծանրաբեռնվածը, որից

այնուհետև վիրուսը սկսելու է օրեցօր մարել: Ընդունում եմ, որ սա ծանր ու պատասխանատու որոշում է: Որպես բժիշկ, ողջունում եմ այս ծանր, սակայն անխուսափելի ռազմավարությունը, ու կիսում եմ այս քայլի

պատասխանատվությունը նրանց հետ, ովքեր որոշում են կայացնում: Առաջն Աստված, իմ աթեիստ Նախարար: Իսկ Դուք սիրելիներս, հեռու մնացեք տարեցներից եւ քրոնիկական հիվանդություն ունեցողներից: Միայն երկու շաբաթ: Դժվար ու պատասխանատու 14 օր»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *