ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը երեխաների և ամուսնու աղջիկների հետ կատարել է «Մեր հայրիկ» երգը

Անահիտ Ալեքսանդրի Կիրակոսյան (ապրիլի 28, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, հաղորդավարուհի, երգչուհի: Երևանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի:

Հաճախել է Հունան Ավետիսյանի անվան 74-րդ միջնակարգ դպրոցը: 2007 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: 2007 թվականից սկսել է աշխատել պետական կամերային երաժշտական թատրոնում որպես դերասանուհի:

2010 թվականին «Միր» հեռուստաընկերության կազմակերպած միջազգային մրցույթին Անահիտը լավագույն էմոցիոնալ կատարման համար արժանացել է մրցանակի: Անահիտ Կիրակոսյանը սիրված դերասանուհի է հանրության կողմից։

Նա կերտել է բազմաթիվ դերեր և՛ սերիալներում, և՛ գեղարվեստական ֆիլմերում։ Աշխատում է Շանթ հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավարուհի։ Աշխատում էր նաև Women’s club-ում։

Ռոզա Ֆիլբերգի երգի երաժշտության համար Անահիտ Կիրակոսյանն ինքն է հայերեն տեքստ գրել: Երգը կատարել են Անահիտ Կիրակոսյանը ու ամուսնու աղջիկները: Շատ հաջողված կատարում է ստացվել: Դուք նույնպես կարող եք այն վայելել։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *