Կարող եք հայհոյել, կարող եք ծաղրել, կարող եք «ամաչել» իմ փոխարեն… մի խոսքով խոսքս ուղղում եմ Նիկոլի կողմնակիցներին…Գարեգին Միսկարյան

Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին…
Կարող եք ծաղրել, կարող եք «ամաչել» իմ փոխարեն, կարող եք հայհոյել, … մի խոսքով իրավունքը ձերն է, և հաստատ դուք ավելի տանելի եք, քան թե ժամանակին Սերժի

կեղծ օգտատերերն էին: Չեմ ասում, թե դուք ֆեյք եք, այլ ցանկանում եմ ասել, որ տարիներով պարապած ակարդիոնների հետ ենք գլուխ դրել-կամ արհամարել Ֆեյսբուքում և վերջում հաղթած դուրս եկել, սակայն սա էլ չի էական, դրա մասին չի, որ ուզում եմ գրել։ Մինչև կգրեմ էն ինչ այժմ գրելու եմ, ասեմ, որ սա ոչ թե արդարանալու

փորձ է, այլ գրածը մի փոքր բացելու, որ առավել հասկանալի լինի, թե ինչ եմ ասել և ինչու։ Էն ինչ դուք վիրավորանք եք ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, դա ձեր ընտրյալ վարչապետ Նիկոլին չի ուղղված, այլ իմ հեղափոխական ընկեր Նիկոլին, և ինչ գրել եմ, չեմ գրել, որ ձեր աչքից գցեմ ձեր ընտրյալ վարչապետին, ընդհակառակը փորձել եմ իմ ու ձեր անունից ասեմ,

որ ռեֆորմների անհրաժեշտություն կա, և որ շատ մարդիկ, ովքեր հավանել են իմ գրառումը և իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնել պարտադրել ռեֆորմների գնալ, վաղը դուրս ենք գալու փողոց և դա կարող է լավ տեղ չտանել։ Սա սպառնալիք չի, սա հաթաթա չի, այլ զուտ ձեզ ու ձեր առաջնորդին ուղղված խոսք, որը շանտ պիտի տար ավելի լավ հասկանալ առկա

իրավիճակը։ Ես հուսովեմ, որ նրանք ովքեր որոշումներ են կայացնում (ղեկավարները) նույն եզրակացության չեն եկել ինչ որ դուք, նույն հետևությունները չեն արել ինչ որ դուք (այսինքն, որ ես միշիկական եմ, որ մանդարին չեմ ճարելու, որ պայքարեմ, որ ես պիցայակեր եմ, որ ես ով եմ, որ պայքարեմ ու այլն): Բնականաբար դուք կարող եք համարել Նիկոլին և իր կառավարությանը, ձեզ, անպարտելի և հիանալ դրանով,

ինչպես որ տրոյացիներն էին անպարտելի, ինչպես որ սերժն էր անպարտելի, սակայն իմ խնդիրը էն չի, որ ինչ որ մեկին հաղթեմ, այլ էն որ այս երկիրը ոտքի կանգնի, որ սկսի զարգանալ, իսկ դրա համար մեզ ի՞նչ է պետք… ճիշտ եք, մեզ պետք են ռեֆորմներ։ Իսկ արվու՞մ են դրանք… ոչ։ Այժմ դուք կարող եք էլի սկսել արդարացնել և պատճառներ բռնել, թե ինչու չեն արվում էդ ռեֆորմները։ Ու այդ պատճառների մեծ մասը տեղին կլինեն։ Սակայն իրականում դա ոչինչ չի փոխում…

գիտեք ինչու՞… քանի որ Նիկոլը չի ասում, թե ինքը չի կարող ռեֆորմ սկսել։ Ինքը ասում է` ՉԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ։ Իսկ ի՞նչ եք անում դուք… ինձ ծաղրելով, լռեցնելու ինձ Ու իմ նման մտածողներին, հայհոյելով ցույց եք տալիս Նիկոլին, որ այո, իրոք չկա հանրային պահանջ ռեֆորմների։ Լու՞րջ… Իրոք դուք կարծում եք, որ ռեֆորմների անհրաժեշտություն չկա՞… իրոք դուք մտածում եք, որ ամեն ինչ նորմալ է, որ կարող է այսպես շարունակվե՞լ…

դուք մտածում եք, որ համակարգը չփոխելով հնարավոր է այս երկրում փոփոխությու՞ն անել… եթե այո, ուրեմն շնորհավորում եմ, դուք երկրից և պետականությունից բան չեք հասկանում, ու դուք էլի շարունակելու եք նույն վիճակում մնալ դեռ երկար։ Նիկոլն էլ տեսնելով, որ հանրային պահանջ չկա, ամեն ինչ անելու է, որ դուք մնաք նույն վիճակում։ Սակայն… Այստեղ կարող է ֆեյք պրոֆիլով պատգամավորներ լինեն, ուրախանան,

ասեն, բա, դե ավելի լավ, որ բան չփոխվի, մեզ մեր աշխատավարձերը և պարգևավճարները բավարար են… իրենց պետք է հիասթափեցնեմ։ Սիրելիներս, բանն այն է, որ համակարգը տեղում չի կարողանում կանգնել, այն կամ առաջ է գնում կամ հետ։ Հեղափոխությունը փորձ էր ցատկով այն առաջ մղելու, սակայն քանզի ռեֆորմներ չեղան, այդ հեղափոխությունը դարձավ իշխանափոխություն, այժմ, որ էլի չլինեն ռեֆորմներ, էդ իշխանափոխությունը ինչ է դառնալու՞…

ճիշտ է, համակարգը հետ է գլորվելու նախկին ձևին։ Ու այդ ժամանակ ես չէ, Նիկոլը չի, Գրիգոր Լուսավորիչն էլ չի կարողանալու ձեզ փրկել հիասթափված ժողովրդի ձեռքից։ Բնականաբար, դուք կարող եք այս գրառումն էլ անտեսել (լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում հայհոյել ու ծաղրել), սակայն իմացեք, որ դրանից իրականությունը չի փոխվելու։ Մենք կամ փոփոխություններ պետք է անենք,

կամ հետընթաց է լինելու էն փոսը, որտեղից դեռ չենք էլ հասցրել լիարժեք դուրս գանք։ Ես շատ կցանկանայի, որ դուք մտածեք, այն մասին, թե ինչ եք անում դուք, երբ փոփոխությունների պահանջով հանդես եկող մարդկանց ծաղրում և հայհոյում եք։ Դուք ընդամենը ասում եք «Նիկոլ ջան, մեզ փոփոխություն պետք չեն,

ինչ ասում ես ճիշտ ես անում, ռեֆորմների հանրային պահանջ չկա, ռեֆորմ մի արա»։ Էս է ձեր արածի քաղաքականմեսիջը Նիկոլ Փաշինյանին։ Շարունակեք, եթե ձեզ պետք չեն փոփոխություններ, ինչ ասեմ… ինձ պետք են և ես հասնելու եմ իմ նպատակին, ձեզ հետ, թե առանց ձեզ… Ձեր` պիցայակեր, մեծամիտ, հագահեղափոխական, սորոսական, ծախված, մանդարինի չգիտեմ ինչ` Գարեգին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *