Հիմա ես չեմ՝ դուք եք, սրան ոնց չասես դեգեներատ…Վազգեն Սաղաթելյանի կոշտ գրառումը Արսեն Թորոսյանին

Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական ու սոցիալական լարվածության հիմնավոր աճը լուրջ սպառնալիք են մեր պետությՆ համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար հարկավոր է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»:

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի գրառմանը՝ ԱՆ Արսեն Թորոսյանն իր ֆերսբուքյան էջում գրել է հետևյալը. « Արթուր Վանեցյանի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն 😁`
1. Վարդանյան Արամ (ճանաչված է, որպես Վստրեչի Ապեր)
2. Հայրապետյան Ռուբեն (ճանաչված է, որպես Նեմեց Ռուբո)
3. Ավագյան Կարեն (ճանաչված է, որպես Փուչիկ Կարեն)»

Վազգեն Սաղաթելյանը նույնպես գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Արսեն Թորոսյանի կարատած գրառմանը.
«Երկրում կորոնավիրուսի հետ կապված խայտառակ վիճակ է, վարակի 335 նոր դեպք ենք հաստատվել մեկ օրում, իսկ էս պրիդուռոկը, որը 2 ամիս առաջ ասում էր, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի և որ հեսա ինքը բոլորին վարակելու է՝ եկել հումորներ է անում 🤦🤦🤦 Հիմա ես չեմ՝ դուք եք, սրան ինչպես չասես դեգեներատ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *