Ձեռնոց կրելը վատ միտք է. վիրուսը կարող է կուտակվել նրա վրա և․․․ Կորոնավիրուսի մասին խորհուրդներ ամերիկացի հայտնի բժշկից` որքան կտևի, ինչպես է տարածվում և ինչպես պաշտպանվել

ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարան, բժշկական գիտությունների դոկտոր, Վարակիչ հիվանդությունների բաժնի վարիչ Ֆահիմ Յունուս.

1. Մենք Covid-19-ի հետ ապրելու ենք մի քանի ամիս: Եկեք չհերքենք դա կամ տագնապի չմատնվենք: Եկեք ավելորդ չբարդացնենք մեր կյանքը, սովորենք լինել երջանիկ եւ ապրել այդ փաստի հետ: 2. Վիրուսը չի նվազի ամռանը: Ներկայումս Բրազիլիայում և Արգենտինայում ամառ է ու շոգ, սակայն վիրուսն այնտեղ էլ արագորեն տարածվում է:

3. Շատ ջուր խմելով չեք կարող ոչնչացնել Covid-19 վիրուսները, որոնք մուտք են գործել բջջի մեջ. միայն հաճախ զուգարան եք գնալու: 4. Վիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը ձեռքերի լվացումն ու 1,8 մ հեռավորություն պահպանել է: Եթե տանը Covid-19-ով վարակված չկա, ապա տանը մակերեսներն ախտահանելու անհրաժեշտություն չկա:

5. Բեռները, գազամղիչները, պայուսակները կամ բանկոմատները վարակիչ չեն. լվացեք ձեռքերը, ապրեք սովորական կյանքով: 6. Covid-19-ը սննդային վարակ չէ: Այն կաթիլային է, ինչպես՝ գրիպը: Արձանագրված չէ Covid-19-ի վտանգ սնունդ պատվիրելու դեպքում:

7. Բջջի մեջ սողոսկած Covid-19-ը լոգարանում չի վերանում: 8. Կարող եք կորցնել հոտառությունը՝ բազմաթիվ ալերգիաների ու վիրուսային վարակների հետ: Դա Covid-19-ին ոչ հատուկ ախտանշան է: 9. Տուն վերադառնալուց հետո անհրաժեշտություն չկա անհապաղ փոխվելու ու լոգանք ընդունելու: Մաքրությունը բարեվարքություն է, ոչ թե՝ խելագարություն:

10. Covid-19-ը օդում կախված չէ: Այն կաթիլային վարակ է, պահանջում է հպում: Օդը մաքուր է. կարելի է զբոսնել այգիներում (պահպանելով հեռավորությունը): 11. Covid-19-ը ռասա կամ կրոն չի ճանաչում. փոխանցվում է բոլոր մարդկանց: 12. Covid-19-ի դեմ հակաբակտերիալ օճառ օգտագործելու կարիք չկա.

սովորականն էլ բավական է: Ամեն դեպքում՝ վիրուսը բակտերիա չէ: 13. Կարիք չկա անհանգստանալ պատվիրված սնունդի համար, սակայն ցանկության դեպքում կարելի է փոքր-ինչ տաքացնել միկրոալիքային վառարանում: Վիրուսների վրա աշխատում եմ քսան տարի. կաթիլային վիրուսներն այդպես չեն տարածվում:

15. Դուք չեք կարող պաշտպանված լինել վիրուսից՝ ուտել-խմելով քացախ, սխտոր, սոդա կամ կոճապղպեղ: 16. Ձեռնոց կրելը վատ միտք է. վիրուսը կարող է կուտակվել նրա վրա, հեշտությամբ փոխանցվել դեմքին դիպչելիս: Ավելի լավ է՝ ձեռքերը լվանալ: Աննա Ամյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *