Շատ հնարավոր է, որ սահմանափակումներին վերադառնանք. Վահե Տեր-Մինասյանը՝ կորոնավիրուսի տարածման վտանգների մասին․․․ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ենթադրում եմ, որ Արսեն Թորոսյանի այն հայտարարությունը, թե COVID-19-ի անսիմպտոմ դեպքերը կուղարկվեն տուն կապված է թվերի մեծ աճի հետ, հավանաբար, քանակն արդեն այնքան է, որ հոսպիտալացնել հնարավոր չէ:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը` խոսելով Առողջապահության նախարարի այն հայտարարության վերաբերյալ, թե կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր

քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:

Ըստ նրա՝ Հայաստանը հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուդրներին ու այն փոփոխությունները, որ տեսնում ենք այդ խորհուրդների շնորհիվ է: Հարցին, թե արդյոք հնարավոր է սահմանափակումներին վերադառնալ, բժիշկը պատասխանեց. «Այո՛, շատ հնարավոր է:

Ամեն դեպքում վարակակիրները թվերը շատ են, աճում են եւ ինչքան մենք կանոնները չպահպանեք դրանք ավելանալու են: Քաղաքում նայում ես, տպավորություն է, թե ոչ մի բան էլ չկա: Հասկանում ենք, որ բարդ է, բոլորն էլ կարոտել են ազատ կյանքին, շոգ է, սակայն բոլորն այնպես են դուրս եկել, ոնց որ աշխարհի վերջը լինի»:

Տեր-Մինասյանը նշեց նաև, որ ստեղծված դրության համար քաղաքացիները ևս մեղավոր են, բայց չեն հասկանում պատասխանատվության լրջությունը: «Այսօր ականատես եղա, թե ինչպես են կարգուկանոնն ապահովող վեց ոստիկանները կանգառում կանգնած, որոնցից երեքը դիմակ չունեին եւ իրար հետ հավեսով հավաքվել, խոսում էին:

Հիմա իրենք հսկո՞ւմ են: Իշխանությունը որոշել է, որ ոստիկանը հսկողություն պիտի սահմանի, սակայն ոստիկաններն իրար «կարոտել են», դիմակները հանում են եւ սկսում են իրար հետ զրուցել»,-ասաց նա: «Մի հետաքրքիր բան եմ նկատել. երկու հոգով

դիմակով առանձին քայլում են, հանդիպում են իրար, դիմակները հանում են եւ իրար համբուրում են, այսինքն՝ բոլորին թվում է, թե այդ վարակակիրներն իրենց ծանոթները չեն կարող լինել: Այնուամենայնիվ, մարդիկ էլի չեն հասկանում, չեն պատկերացնում իրավիճակը»,-նշեց նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *