«Հրապարակ» թերթը գրել է. «Արդյո՞ք Համապատասխանում են լուրերն իրականությանը, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. Էդմոն Մարուքյանն ասել է` ո՛չ նախկին իշխանութրունն են գալու իշխանության, ո՛չ էլ դուք, մենք ենք
լինելու․ Հարցրեցինք Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանին։ «Այո, նման բան եղել է»: Բա Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ասել այդ արտահայտությունից հետո։ «Ոչ մի բան չի ասել, դուռը բացել և հեռացել է, իսկ թե ինչ դեմքով է նա հեռացել, կադրերը կան համացանցում, կարող եք
տեսնել»: Դուք հիմա փաստացի բn յկnտnւմ եք, չեք մասնակցում Ազգային ժողովի նիստերին։ «Այո, քանզի մեր ֆիզիկական անվտանգության հարցին դեռ որոշում չի տրվել»: Վախենում եք էլի՞ կխփեն։ «Չենք վախենում որ էլի կփխեն, սակայն կարծում ենք` Էլ չենք կարող խուսափել այդպիսի ընդհարումներից, ատելության
չափաբաժինը բավականին լայն է, այսինքն` ամեն անգամ, երբ մենք մոտենանք ԱԺ ամբիոնին, կարող է նմանատիպ ընդհարում լինել»: Ձեր պահանջը ո՞րն է` անվտանգության աշխատակիցնե՞րը կանգնեն ԱԺ ամբիոնի մոտ։ «Ոչ` քաղաքական գնահատական տան
կատարվածին և մեղավորներին էլ պատժեն։ Հասկանալի է, չէ՞, որ նախկին միասին աշխատանքն էլ չի կարող լինել»: Ե՛լքը։ «Չկա՛»: Եթե չեք գնում ԱԺ նիստերի, ապա պառլամենտի մեջ ոչ մի արդյունք չի լինում. Այդպիսի մի նախադեպ 2003 թվականին
ունեցել ենք։ «Եթե դիտարկում եք նախագծեր ընդունելու կամ չընդունելու հարցը, ապա, այո, իրենք ունեն մեծամասնություն, ինչ որ փչի խելքներին, կարող են բերել ընդունել, սակայն անգամ չգնալու ժամանակ մենք լուրջ վերահսկողություն ենք
իրականացնելու գործընթացների վրա»։ Կարծում եք, որ եթե գնաք, կասեն` «թքածը լիզեցի՞ն», կարող եք գնալ և ստուգել` Կխփե՞ն էլի, թե՞ ոչ. վախենո՞ւմ եք։ «Մենք ոչինչից չենք վախենում, ասել ենք, որ յուրաքանչյուր բանի մենք արդեն պատրաստ ենք»: